Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Բելառուսական գյուղտեխնիկայի ցուցահանդես կանցկացվի երեքշաբթի Աբովյանում

15.04.2013, 12:06
Հայաստանում բելառուսական գյուղտեխնիկայի ցուցահանդեսի պաշտոնական բացումը` կազմակերպված  ««АР-БЕ» հայ–բելառուսական առևտրի տուն» ՓԲԸ–ի կողմից, տեղի կունենա երեքշաբթի` ապրիլի 16–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, հաղորդում է Հայաստանում Բելառուսի դեսպանատան մամուլի ծառայությունը։
Բելառուսական գյուղտեխնիկայի ցուցահանդես կանցկացվի երեքշաբթի Աբովյանում
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բելառուսական գյուղտեխնիկայի ցուցահանդեսի պաշտոնական բացումը` կազմակերպված  ««ԱՐ-ԲԵ» հայ–բելառուսական առևտրի տուն» ՓԲԸ–ի կողմից, տեղի կունենա երեքշաբթի` ապրիլի 16–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, հաղորդում է Հայաստանում Բելառուսի դեսպանատան մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` ապրիլի 16–17–ն ընկած ժամանակահատվածում ցուցահանդեսի անցկացման ընթացքում բելառուս մասնագետները տեխնիկայի և դրա արդյունավետ շահագործման սեմինար-շնորհանդեսներ կանցկացնեն, դաշտերում կցուցադրեն տեխնիկայի աշխատանքը, ինչպես նաև կներկայացնեն իրենց փորձը և գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման տեխնոլոգիաները։ –0–