Bercut ռուսական ՏՏ մշակողն առաջարկում է նոր հնարավորություններ Հայաստանի ֆինանսական շուկայի համար
16.09.2022,
11:21
Bercut–ը ռուսական մշակող է և գործընկեր բիզնեսի թվային վերափոխման հարցերով
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. COVID-19 համավարակի հետ կապված ճգնաժամն ընդգրկեց գրեթե ողջ աշխարհը` ստիպելով տնտեսության բոլոր ոլորտներին անցնել արագացված թվայնացման։ Հակակովիդային սահմանափակումները խթան հանդիսացան բանկային հատվածի թվայնացման ավելացման և ֆինանսական ոլորտում առցանց վաճառքների գործընթացների ներդրման համար։ Հաճախորդները մնացին տանը, կազմակերպությունների գրասենյակները փակեցին իրենց դռները, և բանկերը ստիպված եղան օպերատիվ կերպով ուղղել սեփական ռեսուրսները դեպի հեռահար, թվային խողովակներ։
2021թ.–ի հունվարին Boston Consulting Group ընկերության (BCG) հրապարակած զեկույցում նշվում է, որ բնակչության ինքնամեկուսացման կապակցությամբ աշխարհում օնլայն բանկինգի կիրառումն ավելացել է 23%–ով, իսկ բջջային բանկինգի կիրառումը` 30%–ով (Global Retail Banking 2021: The Front-to-Back Digital Retail Bank զեկույց)։
Չնայած պարադիգմի խոշոր փոփոխությանը, առաջատար բանկերը կարողացան օպերատիվորեն արձագանքել շուկայի նոր մարտահրավերներին։ BCG–ի կարծիքով, տեսանելի ապագայում բանկային ոլորտում թվայնացման միտումը սրընթաց կաճի, հետևաբար կայուն զարգացման ապահովման համար բանկերը պետք է ձևավորեն երկարաժամկետ տեխնոլոգիական ռազմավարություն, որն ուղղված է լրացուցիչ արժեքի ստեղծմանը հաճախորդի համար։
Հաճախորդների վարքագծի մոդելն առցանց տարբերվում է բազայինից։ Թվային իրազեկվածությունն ավելացնում է այն բանի ռիսկը, որ բանկի հաճախորդը կարող է տեղափոխվել ավելի առաջընթաց մրցակցի մոտ։ Թվային մրցավազքում առաջնորդ կդառնա այն խաղացողը, որն ավելի արժեքավոր է, ճկուն և ավելի արագ է տրամադրում անհատական առաջարկներ, ինչպես նաև ունի հաճախորդի հետ շփման ավելի շատ եզրեր։ Թվային խողովակների միջոցով հաճախորդի հետ արդյունավետ փոխգործակցության և որակյալ ծառայության կազմակերպումը հնարավոր է ժամանակակից տեխնոլոգիական ենթակառուցվածքի և հարթակային լուծումների ձևավորման շնորհիվ, որոնք օգտագործում են տարբեր մոտեցումներ, մեթոդաբանություններ և գործիքակազմի համադրություն։
Հիբրիդային ինտեգրացիոն հարթակը` HIP Bercut–ը (Hybrid Integration Platform), միավորում է մշակման համար նախատեսված մի ամբողջ շարք no-code, low-code և pro-code գործիքներ` նոր տեխնոլոգիական պրոդուկտների ինքնուրույն ստեղծման և ինտեգրացիոն խնդիրների լուծման նպատակով։ Bercut հարթակը կարող է ստանդարտացնել ՏՏ լանդշաֆտը և ավտոմատացնել կազմակերպության բիզնես գործընթացների մի մասը, այդ թվում` հաճախորդի սպասարկման և նրա հետ փոխգործակցության գործընթացները։
HIP մոդուլային ճարտարապետությունը ներկայացված է կոմպոնենտների տեսքով, որոնցից յուրաքանչյուրը լուծում է որոշակի խնդիրներ։

Հարթակը հիմնականում նախատեսված է խոշո ընկերությունների համար, որոնք կարիք ունեն մշակել կոնվերգենտային տեխնոլոգիական պրոդուկտներ, ստեղծել հաշվարկային ավտոմատացման համակարգեր։ HIP պրոդուկտը նախատեսված է կազմակերպությունների համար, որոնց լուծումները պահանջում են մեծ թվով ինտեգրումներ։ Օրինակ, HIP հարթակի հիման վրա կարող է իրականացվել «Վարկային հոսքագիծ» բանկերի համար։
Օրինակ
«Վարկային հոսքագծի» առանցքային խնդիրն է ավտոմատացնել վարկավորման հայտերի մշակման հետ կապված գործընթացների ամբողջ շղթան` պայմանների նախնական հաշվարկը, որոշումների ընդունումը, թիրախային առաջարկի ձևավորումը և դրա տրամադրումը հաճախորդին։
Լուծումն ինտեգրվում է բանկի ՏՏ լանդշաֆտում, որտեղ փոխգործակցում է ներքին համակարգերի հետ և ընտրում է անհատական առաջարկներ` տրված չափորոշիչների և հաճախորդների մասին տվյալների հիման վրա։ Տվյալների արտաքին բազաների հետ ինտեգրումը, ինչպիսիք են վարկային պատմությունների բյուրոն, կենսաթոշակային ֆոնդերը, իրավապահ մարմինների բազաները և շարժական կապի օպերատորները, թույլ է տալիս ավտոմատացնել փոխառուի բարեհուսության գնահատման գործընթացը և արագացնել ստացված հայտերով որոշումների կայացումը։ Վերին մակարդակով այս բիզնես գործընթացը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ։

HIP Bercut հարթակում ֆինանսական կազմակերպությունները կարող են ինքնուրույն ստեղծել տարատեսակ գերծանրաբեռնված պրոդուկտներ և համակարգեր` օգտագործելով հարմար web ինտերֆեյսը` բիզնես տրամաբանության և չափորոշիչների հետ աշխատանքի համար կամ low-code մեթոդով` հավաքելով բարդ բիզնես գործընթաց պատրաստի մոդուլներից (միկրոսերվիսներից)։ Այսպիսով, in-house նոր թվային պրոդուկտ կարող է ստեղծել նույնիսկ աշխատակիցը, որը չունի խորը գիտելիքներ մշակման ոլորտում։ Սկզբում HIP գաղափարի իմաստն էր դյուրացնել Bercut–ի մշակողների գործունեությունը, այդ պատճառով հարթակը կդառնա հարմար գործիք նաև փորձառու մշակողների համար։
Bercut–ում HIP–ի գործնական կիրառումը ցույց է տվել, որ HIP–ի օգտագործումը նմանատիպ խնդիրների լուծման համար կարող է 15%–ից մինչև 30%–ով կրճատել մշակման համար նախատեսված ծախսերը` կախված նախագծի բարդությունից։ Hybrid Integration Platform Bercut–ն ընկերությունների թվայնացման միջանցիկ ռազմավարության մի մասն է` ազդելով օպերացիոն արդյունավետության, հասույթի աճի, կազմակերպության բիզնես գործընթացների վերահսկողության և կառավարման վրա, այն նաև օգնում է ձևավորել փոխգործակցության բազմախողովակ մոդել հաճախորդի։
Բանկերի համար Bercut–ը նախատեսում է լիցենզավորման ճկուն քաղաքականություն` ըստ բաժանորդագրվող մոդելի կամ ստեղծվող միկրոսերվիսների քանակի։ Բանկը կարող է ինքնուրույն ընտրել, թե ինչ պայմաններով է օգտագործելու այդ լուծումը։ Անկախ բաժանորդագրման տեսակից` յուրաքանչյուր կազմակերպություն անցնում է հարթակի հետ աշխատանքի անվճար ուսուցում և ստանում է կանոնավոր տեխնիկական աջակցություն Bercut–ի թիմի կողմից։
Bercut–ի մասին
Bercut–ը ռուսական մշակող է և գործընկեր բիզնեսի թվային վերափոխման հարցերով։ Մեր գործընկերներն են թվային պրոդուկտների և ծառայությունների խոշորագույն ինտեգրված փրովայդերները, որոնք օրական սպասարկում են միլիոնավոր սպառողների։ Bercut–ի թիմը հարյուրավոր պրոֆեսիոնալներ են բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որոնք, հենվելով փորձի և փորձաքննության վրա, արդեն ավելի քան 27 տարի համաշխարհային շուկա են մատակարարում ոլորտային ծրագրային լուծումներ, որոնք ուղղված են բիզնեսին։–0–