Նալբանդյանը նշում է, որ բրիտանական բիզնեսի հետաքրքրությունն աճել է Հայաստանի նկատմամբ
03.11.2014,
14:09
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի Երևանում Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել, որ բրիտանական բիզնեսի հետաքրքրությունն աճել է Հայաստանի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի Երևանում Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել, որ բրիտանական բիզնեսի հետաքրքրությունն աճել է Հայաստանի նկատմամբ։
«Հաճույքով պետք է նշեմ, որ վերջին տարիներին մեր երկրների միջև ակտիվացել են քաղաքական երկխոսությունն ու տնտեսական կապերը, Հայաստանի նկատմամբ բրիտանական բիզնեսի հետաքրքրության աճ է գրանցվել», - ասել է Նալբանդյանը:
Նշելով, որ այսօրվա դրությամբ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև գործում է մոտ 10 ստորագրված փաստաթուղթ՝ ՀՀ ԱԳ նախարարը միաժամանակ ընդգծեց, որ հարկավոր է ավելի շատ ամրապնդել իրավապայմանագրային դաշտը Երևանի և Լոնդոնի միջև:
Նրա խոսքով՝ այսօր կայացած հանդիպման ժամանակ նա բրիտանացի նախարարին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Փարիզում կայացած հանդիպման արդյունքները, հանդիպման ժամանակ քննարկվել է Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը, ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի համախմբման կարևորությունը և ուրիշ հարցեր:
Դևիդ Լիդինգթոնն իր հերթին նշել է, որ սա նախարարի պաշտոնում Հայաստան կատարած իր երկրորդ այցն է:
«Սա վկայում է, որ երկկողմ հարաբերություններն ամրապնդվում են: Ես պատրաստ եմ հայկական կողմի հետ քննարկել տնտեսական և քաղաքական ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր», - ավելացրել է Լիդինգթոնը:
ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2014թ.-ի 9 ամսում կազմել է 47,15 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 47,8 տոկոսով:-0-