Հայաստանի փոքր բիզնեսն անմխիթար վիճակում է. թերթ
22.06.2012,
14:49
Հայաստանի փոքր բիզնեսն անմխիթար վիճակում է, «Դելովոյ Էքսպրես» թերթին է հայտնել Benefit group ընկերության հարկային խորհրդատվության և հաշվապահական հաշվառման մասնագետ Հակոբ Ավագյանը։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փոքր բիզնեսն անմխիթար վիճակում է, «Դելովոյ Էքսպրես» թերթին է հայտնել Benefit group ընկերության հարկային խորհրդատվության և հաշվապահական հաշվառման մասնագետ Հակոբ Ավագյանը։
Նրա խոսքով՝ շուկայում 5-10 և նույնիսկ ավելի աշխատող ՓՄԲ ձեռնարկությունների ճնշող մեծամասնությունն այդպես էլ չվերածվեց խոշոր ընկերությունների։ Հայկական տնտեսությունում կան այնպիսի ոլորտներ, ուր նոր խաղացողները չեն կարող մտնել, քանի որ դրանք մենաշնորհացված են։
Ավագյանի խոսքով՝ Հայաստանում գոյություն ունեն բավականին մեծ թվով գործոններ, որոնք խոչընդոտում են ՓՄԲ զարգացմանը, մասնավորապես հարկային ոչ կատարյալ օրենսդրությունը, չգործող հակամենաշնորհային օրենքները։
«Ներկայում փոքր և միջին բիզնեսի հարկային լուծը շատ բարձր է, և նույնիսկ նախկինում թափանցիկ աշխատող տնտեսվարող սուբյեկտները հարկերից խուսափելու ձևեր են փնտրում»,- ասաց Benefit group-ի տնօրենը։
Ներքին արտադրողին աջակցության համար Ավագյանն առաջարկում է նաև կազմել և հաստատել ներկրվող այն ապրանքների ցուցակը, որոնց վրա բարձր տուրք կսահմանվեր։ Նրա խոսքով, խոսքն այն ապրանքների մասին է, որոնք արտադրվում են կամ կարող են արտադրվել հայրենական ընկերությունների կողմից։
«Ընդհանուր առմամբ, ԱՊՀ երկրների մեծամասնության ՝ Ռուսաստանի, Վրաստանի կառավարությունները, փորձում են օգնել նորեկներին ոտքի կանգնել։ Օրինակ, Վրաստանում ՏՏ ոլորտի համար սահմանվել է շրջանառության այն մակարդակը, մինչև որը շահութահարկը հավասար է 0 տոկոսի։ Նման մեխանիզմներ պետք է կիրառել նաև հայկական տնտեսությունում»,- ասաց Ավագյանը։ -0-