Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք

27.11.2024, 16:58
Կոնվերս Բանկը վերանայել է C360 փաթեթների կուտակային հաշիվներում առկա միջոցների նկատմամբ կիրառվող տոկոսադրույքը
C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը վերանայել է C360 փաթեթների կուտակային հաշիվներում առկա միջոցների նկատմամբ կիրառվող տոկոսադրույքը. այն բարձրացվել է, ինչի արդյունքում մեծացել է խնայողություններից ստացվող եկամտի չափը, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Այսուհետ Neo Light, Neo և Ultra փաթեթների հաճախորդների կուտակային հաշիվներին առկա դրամական միջոցների նկատմամբ կկիրառվի տարեկան 4% տոկոսադրույք (տարեկան տոկոսային եկամտաբերություն՝ 4,06%)՝ նախկին 3.5%-ի փոխարեն, իսկ Elite, Signature և Synergy փաթեթների դեպքում՝ 4.25% (տարեկան տոկոսային եկամտաբերություն՝ 4,32%)՝ նախկին 3.5%-ի փոխարեն:

Կոնվերս Բանկում հայտնել են, որ C360 փաթեթներից օգտվողներին առաջարկվող հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ աշխատանքները լինելու են շարունակական:

Конверс Банк

Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկի C360 փաթեթները գործարկվել են նախորդ տարվա վերջից: Բաժանորդագրվելով փաթեթին Convers Mobile հավելվածի միջոցով՝ օգտատերերը ստանում են արտոնյալ պայմաններով բանկային ընդգրկուն ծառայություններ և միասնական սակագին:

Փաթեթներից յուրաքանչյուրը ներառում է վճարային քարտեր, կուտակային և հաշվարկային հաշիվներ՝ մի քանի արժույթով, վարկային սահմանաչափ, Կոնվերս Բանկի ու ԱրՔա համակարգի բանկերի բանկոմատներում անվճար կանխիկացման հնարավորություն, առանց հավելյալ սակագնի կիրառման sms-ների, տեղեկանքների, քաղվածքների ստացման հնարավորություն, ինչպես նաև բանկային այլ ծառայություններ՝ արտոնյալ պայմաններով:

Այլ մանրամասների և պայմանների կարող եք ծանոթանալ https://conversebank.am/hy/Converse-Packages/ հղումով կամ զանգահարելով 010-511-211:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: