Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

«Carrefour»–ի բացումը սպառնալիք չէ Երևանում գործող բիզնեսի համար. Ֆրանսիայի դեսպան

27.05.2014, 10:07
Երևանում «Carrefour» հիպերմարկետի բացումը սպառնալիք չէ հայկական առևտրային բիզնեսի համար, հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն։
«Carrefour»–ի բացումը սպառնալիք չէ Երևանում գործող բիզնեսի համար. Ֆրանսիայի դեսպան
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանում «Carrefour» հիպերմարկետի բացումը սպառնալիք չէ հայկական առևտրային բիզնեսի համար, հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն։

«Ես նկատեցի, որ Հայաստանում «Carrefour»–ի բացման հետ կապված մեծ հետաքրքրություն և պահանջ կա, և կարող եմ վստահությամբ ասել, որ «Carrefour»–ի բացումը չի վտանգում առկա բիզնեսը»,– նշեց դեսպանը։

«Այստեղ չկան հաղթողներ և պարտվողներ։ Կշահեն բոլորը, քանի որ «Carrefour»–ը մասնագիտանում է բարձրորակ առևտրային ծառայությունների տրամադրման ուղղությամբ»,– ասաց Ռենոն։

Նա հայտնեց նաև, որ հիպերմարկետի բացումը հետաձգվել է մինչև աշուն, քանի որ անհրաժեշտ է համապատասխան սարքավորումներ ներկրել։

Yerevan Mall կենտրոնի և Carrefour–ի միջև վարձակալության նախնական պայմանագիրը ստորագրվել է Երևանում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ։

Carrefour SA (ֆր. խաչմերուկ) մանրածախ առևտրի ֆրանսիական ընկերություն է, համանուն մանրածախ ցանցի օպերատոր, որը մեծությամբ երկրորդն է Wal-Mart–ից հետո։ Carrefour հիպերմարկետների ֆրանսիական ցանցի հայկական շուկա դուրս գալու հարցն ակտիվորեն քննարկվում էր Հայաստանում 2013 թ.–ի ընթացքում։

Ինչպես նշվում էր ավելի վաղ, Carrefour–ը կբացվի մոտ 66 հազար քմ մակերես ունեցող Yerevan Mall առևտրային կենտրոնի շենքում։ Դրանցից մոտ 10 հազար քմ–ն կառուցված է Carrefour–ի չափանիշներով։ -0-