Carrefour սուպերմարկետը կբացվի Yerevan Mall ԱԿ տարածքում 2014 թ. երրորդ եռամսյակում
20.02.2014,
15:46
Carrefour սուպերմարկետը կբացվի Yerevan Mall առևտրային կենտրոնի տարածքում 2014 թվականի երրորդ եռամսյակում, ասաց առևտրի կենտրոնի տնօրեն Վազրիկ Սեկոյանը։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Carrefour սուպերմարկետը կբացվի Yerevan Mall առևտրային կենտրոնի տարածքում 2014 թվականի երրորդ եռամսյակում, ասաց առևտրի կենտրոնի տնօրեն Վազրիկ Սեկոյանը։
Carrefour SA (ֆր. խաչմերուկ) մանրածախ առևտրի ֆրանսիական ընկերություն է, համանուն մանրածախ ցանցի օպերատոր, որը մեծությամբ երկրորդն է Wal-Mart–ից հետո։
«Yerevan Mall առևտրային կենտրոնի շենքը զբաղեցնում է մոտ 66 հազ քմ, որոնցից 10 հազարը կառուցված է Carrefour-ի չափանիշներով, և մենք ակնկալում ենք, որ սուպերմարկետի բացումը կկայանա 2014 թվականի երրորդ եռամսյակում»,– հինգշաբթի լրագրողներին ասաց Սեկոյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` առևտրային կենտրոն այցելելու ժամանակ։
Խոշորագույն և ժամանցային խոշորագույն կենտրոններից մեկի` Yerevan Mall–ի բացումը կկայանա փետրվարի 21–ին։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե կարո՞ղ է, արդյոք, որևէ խոչընդոտ առաջանալ առևտրային կենտրոնի տարածքում սուպերմարկետի բացման համար, Սեկոյանը նշեց, որ այսօրվա դրությամբ խոչընդոտներ չկան, և շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ ծրագրի։
Carrefour հիպերմարկետների ֆրանսիական ցանցի հայկական շուկա դուրս գալու հարցն ակտիվորեն քննարկվում էր Հայաստանում 2013 թ.–ի ընթացքում։ Ավելի վաղ ԶԼՄ–ները տեղեկացնում էին, որ ռուսաստանաբնակ գործարար և «Dalma Garden Mall»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը (353–րդ տեղը Forbes–ի վարկանիշում) դադարեցրել է պայմանագրի գործողությունը Carrefour հիպերմարկետների ցանցի հետ։
Որոշ վարկածներով, գործարարի այդ որոշման վրա ազդել են Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծող Սամվել Ալեքսանյանի ակտիվ գործողությունները, որի բիզնեսին իսկապես կարող էր խանգարել հանրապետությունում Carrefour–ի հայտնվելը։
Ինչպես պարզաբանել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, Dalma Garden Mall–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը ավելի եկամտաբեր է համարել հարթակ տրամադրել ոչ թե մեկ, այլ մի քանի ոչ մեծ ընկերությունների։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը կանի հնարավորինը, որպեսզի Carrefour ֆրանսիական հիպերմարկետների ցանցը հայկական շուկա մտնի, քանի որ Հայաստանը չափազանց շահագրգռված է այդ հարցում։ -0-