Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Carrefour սուպերմարկետը կբացվի Երևանում մայիսի 12–ին Ֆրանսիայի նախագահի ներկայությամբ. թերթ

07.05.2014, 11:44
Carrefour ֆրանսիական սուպերմարկետը կբացվի Երևանում մայիսի 12–ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ, գրում է «Ժողովուրդ» թերթը։
Carrefour սուպերմարկետը կբացվի Երևանում մայիսի 12–ին Ֆրանսիայի նախագահի ներկայությամբ. թերթ
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Carrefour ֆրանսիական սուպերմարկետը կբացվի Երևանում մայիսի 12–ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ, գրում է «Ժողովուրդ» թերթը։

Թերթը, հղում անելով Ֆրանսիայի նախագահի` դիվանագիտական հարցերով հատուկ խորհրդական Պոլ Ժան Օրտիզին, նշում է, որ Հայաստան Օլանդի կատարելիք այցի օրակարգում են մի շարք տնտեսական հարցեր։ Օլանդն իր առջև խնդիր է դնում նպաստել Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը նպաստելը` հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը։  

Carrefour SA (ֆր. խաչմերուկ) մանրածախ առևտրի ֆրանսիական ընկերություն է, համանուն մանրածախ ցանցի օպերատոր, որը մեծությամբ երկրորդն է Wal-Mart–ից հետո։ Carrefour հիպերմարկետների ֆրանսիական ցանցի հայկական շուկա դուրս գալու հարցն ակտիվորեն քննարկվում էր Հայաստանում 2013 թ.–ի ընթացքում։

Ինչպես նշվում էր ավելի վաղ, Carrefour–ը կբացվի մոտ 66 հազար քմ մակերես ունեցող Yerevan Mall առևտրային կենտրոնի շենքում։ Դրանցից մոտ 10 հազար քմ–ն կառուցված է Carrefour–ի չափանիշներով։ -0-