Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայաստանում հաց արտադրող ընկերությունների շուրջ մեկ երրորդի արտադրանքը չի համապատասխանում պարենային անվտանգության նորմերին. փորձագետ

16.10.2014, 18:26
Հացի արտադրությամբ զբաղվող ընկերությունների շուրջ 30 տոկոսի արտադրանքը չի համապատասխանում պարենային անվտանգության նորմերին և կդադարեցվի ստուգման դեպքում, վստահեցնում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը։
Հայաստանում հաց արտադրող ընկերությունների շուրջ մեկ երրորդի արտադրանքը չի համապատասխանում պարենային անվտանգության նորմերին. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հացի արտադրությամբ զբաղվող ընկերությունների շուրջ 30 տոկոսի արտադրանքը չի համապատասխանում պարենային անվտանգության նորմերին և կդադարեցվի ստուգման դեպքում, վստահեցնում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը։

«Արտադրողների մեծ մասը չի պահպանում պատրաստի արտադրանքի տեղափոխման կանոնները, ինչպես նաև չի կցում իր արտադրանքին անհրաժեշտ փաստաթղթեր։ Եվ ամենակարևորը` որևէ քայլ չի կատարվում իրավիճակը շտկելու համար»,– ասաց Պիպոյանը Պարենի համաշխարհային օրվան նվիրված ասուլիսի ընթացքում։

Միաժամանակ խնդիրը, Պիպոյանի խոսքով, պետք է լուծվի խոշոր սուպերմարկետների հետ պարենային անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացման համար տուգանք սահմանելու միջոցով։

Խոսելով պարենային անվտանգության մասին` նա նշեց, որ դա ազգային անվտանգության ընդհանուր համակարգի կարևոր բաղադրիչներից մեկն է։ Այս կապակցությամբ նա կարծում է, որ Հայաստանում այսօր չկա դրա հստակ գիտակցումը, և չկա համակարգային մոտեցում խնդիրներին։ -0-