Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+5

Commerzbank–ն Ամերիաբանկին «Որակի գերազանցություն» մրցանակ է շնորհել

17.11.2014, 18:48
Կոմերցբանկը, 2013թ.-ի արդյունքների համաձայն, Ամերիաբանկին շնորհեց միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» մրցանակը` «STP Award 2013»:
Commerzbank–ն Ամերիաբանկին «Որակի գերազանցություն» մրցանակ է շնորհել
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կոմերցբանկը, 2013թ.-ի արդյունքների համաձայն, Ամերիաբանկին շնորհեց միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» մրցանակը` «STP Award 2013»: Յուրաքանչյուր տարի Կոմերցբանկն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` որպես հատուկ մրցանակ տվյալ բանկերի կողմից միջազգային գործարքների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար: 2008թ. ի վեր յուրաքանչյուր տարի Ամերիաբանկն արժանացել է Կոմերցբանկի «STP-Award» Վկայագրին, իսկ միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» հատուկ մրցանակը շնորհվում է արդեն երրորդ անգամ: «Համագործակցելով թղթակից բանկերի հետ` Ամերիաբանկը բոլոր միջազգային փոխանցումներն իրականացնում է STP (Straight Through Processing), այսինքն` բոլոր փոխանցումները կատարվում են բացառապես ավտոմատ կերպով, որի շնորհիվ ապահովվում է փոխանցումների իրականացման առավելագույն արագություն»,– ասվում է հաղորդման մեջ։ «Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ և անհատական բանկային ծառայություններ է մատուցում բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով։ Այն Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը, սկսած 2007 թվականից, բանկային նորարարական ծառայությունների լայն շրջանակ է տրամադրում։ Բանկի ակտիվները 2014 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել են 334 մլրդ դրամ (աճը տարեսկզբից` 6%), պարտավորությունները` 293.2 մլրդ դրամ (աճը` 6%), կապիտալը` 40.9 մլրդ դրամ (աճը` 5.7%), վարկային ներդրումները` 221.3 մլրդ դրամ (աճը`19.55%), հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 206.3 մլրդ դրամ (աճը` 21.4%)։ Բանկի շահույթը երրորդ եռամսյակում կազմել է 5.1 մլրդ դրամ 2013 թվականի երրորդ եռամսյակի երրորդ եռամսյակի համեմատ։ ($1 – 415,7 դրամ)։ -0-