Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

«CYBERGEN». Հայաստանում կայացել է կիբեռանվտանգության կոնֆերանս (ՎԻԴԵՈ)

31.05.2024, 11:15
Կոնֆերանսի հիմնական նպատակներից մեկը  կիբեռանվտանգության ոլորտում երիտասարդ մասնագետների գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակման զարգացումն ու բարելավումն է․ ՎԻԴԵՈ
«CYBERGEN». Հայաստանում կայացել է կիբեռանվտանգության կոնֆերանս (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի․/ԱՌԿԱ/․ Երեք տարի անընդմեջ  Կենտրոնական բանկը Հայաստանում կազմակերպում է «CYBERGEN» կիբեռանվտանգության կոնֆերանս, որին մասնակցել են տեղեկատվական տեխնոլոգիաների և  կիբեռանվտանգության ոլորտի բազմաթիվ փորձագետներ,  համաշխարհային տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Կոնֆերանսի հիմնական նպատակներից մեկը  կիբեռանվտանգության ոլորտում երիտասարդ մասնագետների գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակման զարգացումն ու բարելավումն է: 

Այս տարի ևս «CYBERGEN» կոնֆերանսի հովանավորներից է Ակբա բանկը, որը մշտապես կարևորել է հաճախորդների անձնական տվյալների պաշտպանությունն ու պահպանումը։ 

«Մեր առաջնային նպատակներից է ապահովել մեր հաճախորդների ֆինանսական անվտանգությունը, որի համար Ակբա բանկը մշտապես մեծ ռեսուրսներ է  հատկացնում։ Ֆինանսական համակարգում մեր բանկը   միակն  է, որը ստացել է ISO 27701 անձնական տվյալների կառավարման հավաստագիր։ Սա նշանակում է, որ մեր հաճախորդների տվյալները պահպանվում և մշակվում են միջազգային լավագույն փորձին համապատասխան»,- նշել է Ակբա բանկի ՏՏ բաժնի ղեկավար Վաղարշակ Իսկանդարյանը: 

«Այստեղ հավաքվել են Հայաստանի և աշխարհի 15 երկրների մասնավոր ու պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որպեսզի կարողանան թե՛ մեր ֆինանսական համակարգը, թե՛ պետական համակարգը դարձնել կայուն հարձակումների նկատմամբ: Պետք է նշեմ, որ տեխնոլոգիաները կատարյալ չեն և  հնարավոր է լինեն թերություններ. բացարձակ անթերի տեխնոլոգիաներ այսօր  և հետագայում ևս չեն կարող լինել, ուստի նման միջոցառումները մեծ նշանակություն ունեն առաջ գնալու և զարգանալու համար»,- նշել է Կենտրոնական բանկի ՏՏ և կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը: 

Կոնֆերանսի ավարտին հրավիրյալ հաքերների թիմերը մասնակցել են «Bug Bounty» մրցույթին, որի ընթացքում նրանք  փորձել են մուտք գործել և գտնել տարբեր համակարգերի խոցելիությունները։  

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։