Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

digiPOS թվային տերմինալ Արդշինբանկից. դրամարկղը ձեր հեռախոսում

25.04.2023, 17:18
Արդշինբանկի digiPOS-ը ցանկացած պահի ցանկացած վայրում ընդունում է անկանխիկ և անհպում վճարումներ դեբետային և կրեդիտային քարտերով, այդ թվում՝ Apple Pay, Google Pay վճարման եղանակներով
digiPOS թվային տերմինալ Արդշինբանկից. դրամարկղը ձեր հեռախոսում

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./ԱՌԿԱ/. Շարունակաբար բարելավելով սպասարկման պայմանները և ընդլայնելով ծառայությունների շրջանակը՝ Արդշինբանկն իր հաճախորդներին է ներկայացնում թվային վճարման նոր տարբերակ՝ digiPOS թվային տերմինալ: Այն հավելված է, որի շնորհիվ Android օպերացիոն համակարգով և NFC համակարգով աշխատող սարքերը (սմարթֆոն, պլանշետ կամ այլ) դառնում են POS վճարային տերմինալ, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը: 

Արդշինբանկի digiPOS-ը ցանկացած պահի ցանկացած վայրում ընդունում է անկանխիկ և անհպում վճարումներ դեբետային և կրեդիտային քարտերով, այդ թվում՝ Apple Pay, Google Pay վճարման եղանակներով: 

digiPOS թվային տերմինալից օգտվելու համար անհրաժեշտ է Android 8.1 կամ ավելի նոր օպերացիոն համակարգով և NFC տեխնոլոգիա ունեցող սմարթֆոնով ներբեռնել Ardshinbank digiPOS հավելվածը, գրանցվել և ակտիվացնել օգտագործողներին: 

Ինչպես նշում է Արդշինբանկի ՓՄՁ բիզնեսի տնօրեն Արթուր Հակոբյանը` թվային տերմինալը թույլ է տալիս ՓՄՁ բիզնես ունեցողներին և անհատ ձեռներեցներին ցանկացած վայրում և ցանկացած պահի ստանալ վճարումները արագ, հարմար և անվտանգ:

«Այն շարժական է, միշտ ձեզ հետ, կարիք չկա լիցքավորել և անդորրագրի թուղթ ձեռք բերել: Հարմար է հատկապես շարժական բիզնես ունեցողների համար: Ցանկանում եմ ընդգծել, որ digiPOS-ն ակտիվացնելու գործընթացը ավելի կարճ է, քան ավանդական POS տերմինալ ակտիվացնելու դեպքում»,- նշեց Ա. Հակոբյանը:

digiPOS ակտիվացնելու համար կարող եք մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ կամ դիմել առցանց այս հղմամբ՝ https://www.ardshinbank.am/content/pos-apply: Բանկի մասնագետը կապ կհաստատի ձեզ հետ, կպատասխանի հարցերին ու կկազմակերպի ակտիվացման գործընթացը: 

Արդշինբանկ digiPOS-ի համար դիմող առաջին 50 ՀՀ ռեզիդենտ հաճախորդների համար գործում է հատուկ առաջարկ. 

  • Անվճար սպասարկում առաջին մեկ տարվա համար
  • Անվճար Internet/Mobile banking
  • Անհատական մենեջերի անվճար ծառայություն՝ հնարավոր հարցերին արագ լուծում տալու նպատակով:

Պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-