GPM–ը ջրի փակ շրջանառության համակարգ է գործարկել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում
29.01.2013,
15:03
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. ԳեոՊրոՄայնինգը, որը հանքարդյունահանման ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբ է, հայտարարում է ջրի փակ շրջանառության համակարգի գործարկման մասին, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում (Ագարակի ՊՄԿ):
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ժամանակակից ջրի շրջանառության համակարգի ներդրումն իրականացվել է Ագարակի ՊՄԿ-ի մեծածավալ ծրագրի արդիականացման շրջանակներում: Նախագծի բյուջեն, որը մեկնարկել էր 2011 թվականի սեպտեմբերին կազմել է $ 4,5 մլն։
Ջրի փակ շրջանառության նոր համակարգը թույլ է տալիս լիովին բացառել տեխնիկական ջրի արտահոսքը շրջակա միջավայր, այդ թվում միջսահմանային Արաքս գետը: Բազմաստիճան համակարգը ներառում է երկու առանձին ջրավազաններ մաքրման համար, որոնք տեղակայված են Դավազամի պոչամբարի տարածքում: Պահեստային հզորության ջրի փոխանցման համակարգը ապահովում է բնականոն ջրի շրջանառությունը ջրավազաններից կոմբինատ և հետադարձ: Նոր համակարգը թույլ կտա նաև էապես նվազեցնել արտադրության մեջ օգտագործվող մաքուր ջրի ծավալները:
«Ուշադիր վերաբերմունքը շրջակա միջավայրին, հետևողականությունը միջազգային բնապահպանական չափանիշներին, նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը ԳեոՊրոՄայնինգ խմբի` ընկերության, կայուն զարգացման հիմնական սկզբունքներն են: Ձեռնարկությունների արդիականացման ընթացքում, բացի տնտեսական ներուժի վերականգնումից, մեզ համար առաջնահերթ էր ստեղծել ժամանակակից բարձր տեխնոլոգիական արտադրություն, որը համապատասխանում է բարձր չափանիշների արդյունավետությանը և շրջակա միջավայրի անվտանգությանը: Ջրի շրջանառության նոր համակարգի ներդրումը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, ԳեոՊրոՄայնինգի գործունեության արդյունավետ աշխատանքի լավ օրինակն է Հայաստանում», –նշեց ԳեոՊրոՄայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլին:
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ԳեոՊրոՄայնինգ միջազգային խմբի` ընկերությունների անդամ է: 2009-2012թթ. կոմբինատը և հանքավայրը հիմնովին արդիականացվել է, արդյունքում հանքաքարի մշակման տարեկան ծավալը հասցվել է 3,5 մլն. տոննա: Կոմբինատը, որը գտնվում է Հայաստանի ամենահարավային քաղաքում` Ագարակում, արտադրում է պղնձի և մոլիբդենի խտանյութ:
2001թ.-ին հիմնադրված GPM-ը մասնավոր միջազգային ընկերություն է՝ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով: GeoProMining-ը ոսկի է արտադրում «Դորե» համաձուլվածքի և պղնձի, մոլիբդենի և սյուրմայի խտանյութերի տեսքով:
GeoProMining ձեռնարկություններ կան Ռուսաստանում, Հայաստանում և Վրաստանում: Հայաստանում GPM-ին են պատկանում երկու ձեռնարկություններ՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԱՊՄԿ) և GPM Gold ընկերությունը: -0-