Էդուարդ Մուրադյանը վերընտրվել է ՀԱԱՊ ղեկավարի պաշտոնում
12.09.2012,
15:46
«Փրուդենս» իրավաբանական ընկերության տնօրեն Էդուարդ Մուրադյանը վերընտրվել է Հայաստանում Ամերիկայի առևտրային պալատի (American Chamber of Commerce in Armenia - AmCham) նախագահի պաշտոնում երկուշաբթի կայացած կազմակերպության 12–րդ ընդհանուր տարեկան ժողովում, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին AmCham–ի մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Փրուդենս» իրավաբանական ընկերության տնօրեն Էդուարդ Մուրադյանը վերընտրվել է Հայաստանում Ամերիկայի առևտրային պալատի (American Chamber of Commerce in Armenia - AmCham) նախագահի պաշտոնում երկուշաբթի կայացած կազմակերպության 12–րդ ընդհանուր տարեկան ժողովում, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին AmCham–ի մամուլի ծառայությունից։
Դավիթ Աթանեսյանը և Գեորգի Իսայանը վերընտրվեցին, համապատասխանաբար, 1-ին և 2-րդ փոխնախագահների պաշտոնում:
Ժողովին քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում կազմակերպության նվաճումները, զարգացման հեռանկարները, բարձրացված խնդիրների շուրջ ՀՀ կառավարության հետ համագործակցության արդյունավետությունը, ինչպես նաև ներկայացվեցին ՀԱԱՊ ֆինանսական հաշվետվությունները:
Ժողովի մասնակիցները նաև կարևորեցին Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանության հետ համագործակցությունը։
Ընդհանուր ժողովն ընտրեց նոր տնօրեններ՝ Արարատ Ղուկասյան («Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ), Արթուր Հովհաննեսյան («Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» մասնաճյուղ Հայաստանում), Գագիկ Արզումանյան («Արմենիան Քոփըր Փրոգրամ»(Էյ-Սի-Փի)), Գագիկ Գյուլբուդաղյան («Գրանթ Թորնթոն»ՓԲԸ), Գառնիկ Տոնոյան («Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ), Դիանա Ղազարյան («Բուզ Ալլեն Համիլթոն Ինկ.» ընկերության հայաստանյան ներկայացուցչություն), Կարեն Զաքարյան (ՆԱՍԴԱՔ ՕէՄԵՔՍ ԲԲԸ), Հեյկո Կրայսել («Ցեպելին Արմենիա»ՍՊԸ) և Տիգրան Գասպարյան («Քեյ-Փի-Էմ-Ջի»Արմենիա ՓԲԸ):
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում անկախ բիզնես միություն է, որը Հայաստանում գործում է 2000թ.-ից: ՀԱԱՊ-ն ներկայացնում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր բիզնես ոլորտների մոտ 100 անդամ կազմակերպությունների շահերը:
Նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը և ներկայացնել լավագույն գործարար փորձառությունը Հայաստանում, ՀԱԱՊ-ն սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և առավել լայն գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: ՀԱԱՊ-ն հանդիսանում է Ամերիկայի առևտրի պալատի և Ամերիկայի առևտրի պալատների Եվրոպական խորհդրի անդամ: -0-