Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՀԿԵ-ում կայացել է երկաթուղային ենթակառուցվածքի առողջացմանը նվիրված խորհրդի նիստը

26.03.2014, 10:26
Մարտի 25-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում անցել է երկաթուղային ենթակառուցվածքի առողջացման հարցերով գիտատեխնիկական խորհրդի նիստը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
ՀԿԵ-ում կայացել է երկաթուղային ենթակառուցվածքի առողջացմանը նվիրված խորհրդի նիստը
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 25-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում անցել է երկաթուղային ենթակառուցվածքի առողջացման հարցերով գիտատեխնիկական խորհրդի նիստը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«2013 թվականի ընթացքում մենք լուծել ենք ՀԿԵ-ի առջև ծառացած մի շարք կարևոր խնդիրներ: Օրինակ, մի շարք երկաթուղային հատվածներում անց էին կացվել նորոգման աշխատանքներ, ուժեղացվել մոտ 40 կմ երկարություն ունեցող 350 հատվածներ, կամուրջներ: Համոզված եմ, որ մենք կարողացանք ամրության և հուսալիության լավ պահուստ ձևավորվել», - ասել է  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:

Ընկերության ղեկավարը նաև հիշեցրել է, որ անցած տարի 56 միավորով կրճատվեց գծի բալային գնահատականը, գծի ուղեմասերում կատարելագործվել է կառավարման գործընթացը, կրճատվել ուղեմասերի ստորաբաժանումների քանակը:

2013 թվականի հիմնական ձեռքբերումներից Վիկտոր Ռեբեցը նշեց, մասնավորապես, տեխնիկական սարքերի խափանումների կրճատումը, փոխադրումների նոր տեխնոլոգիաների ներդրմանը խափանող գործոնների վերացումը:

Միևնույն ժամանակ գլխավոր տնօրենն ընդգծեց, որ 2014 թվականն երկաթուղու համար կլինի ոչ պակաս ակտիվ և հագեցած:

«Այս տարին լինելու է նույնպես բարդ և հագեցած: Արդեն մի քանի օրից կավարտվի երկաթուղու ամենախոշոր ստորաբաժանման՝ Ենթակառուցվածքի տնօրինության, ձևավորումը, որտեղ աշխատելու են մոտ 1,6 հազ. մարդ և որտեղ միավորվելու են 8 ձեռնարկություն», - նշել է ընկերության ղեկավարը:

Վիկտոր Ռեբեցը տեղեկացրեց, որ 2014 թվականին կավարտվեն վերանորոգման աշխատանքները Գյումրու ուղեմասում, վերանորոգում կանցնեն Սևանի ուղեմասի մի քանի հատվածներ:

Իր զեկույցում Ենթակառուցվածքի ծառայության պետ Վալերի Գորշենինը նշեց, որ 2009 – 2013 թթ. վերանորոգվել է 355,4 կմ գիծ, փոխվել 392 հազ կոճղ։

2014 թվականին հիմնական աշխատանքները տարվելու են ենթակառուցվածքի ուժեղացման, 99 բալ մակարդակի վրա գծի ընդհանուր բալային գնահատականի ապահովման, խափանումների ընդհանուր քանակի կրճատման ուղղություններով: Ընթացիկ տարում ենթակառուցվածքի առողջացմանը ուղղվելու է 5,6 մլրդ դրամ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զեկույցներ տարբեր ուղեմասերում, էներգամատակարարման, ավտոմատիկայի, կապի ձեռնարկություններում ենթակառուցվածքի վիճակի վերաբերյալ, ներկայացվել է Սանահինի մեխանիզացված ուղեմասի և Մասիսի գծային մեքենացված կայարանի վերականգնման ընթացքը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:–0–