Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

GeoProMining-ը կֆինանսավորի Հայաստանի Սոտք գյուղի գազամուղի շինարարությունը

14.11.2012, 12:47
GeoProMining հանքարդյունաբերական  ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը (GPM) մասնակցում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սոտք գյուղի գազամուղի շինարարության ֆինանսավորմանը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
GeoProMining-ը կֆինանսավորի Հայաստանի Սոտք գյուղի գազամուղի շինարարությունը
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. GeoProMining հանքարդյունաբերական  ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը (GPM) մասնակցում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սոտք գյուղի գազամուղի շինարարության ֆինանսավորմանը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

«2012թ.-ին «Ռեսուրսներ՝ ի բարօրություն» սոցիալական պատասխանատվության կորպորատիվ ծրագրի շրջանակներում GPM-ն 30 մլն դրամ ( 75 հազար ԱՄՆ դոլար) է ներդրել այդ նախագծում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

2012թ.-ի սկզբին՝ Սոտք գյուղի տեղական ինքնակառավարման մարմինների հետ խորհրդակցություների արդյունքում գազամուղի շինարարության նախագիծն առաջնահերթ ճանաչվեց:

Ներկայության շրջաններում սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացման աջակցելը «Ռեսուրսներ՝ ի բաօրություն» ծրագրի հիմնական ուղղություններից մեկն է: Սոտքի հանքավայրը շրջանի միակ խոշոր արդյունաբերական օբյեկտն է, որտեղ տեղակայված է Սոտք գյուղը: Հանքավայրի 30 աշխատողները Սոտքի բնակիչներ են, և ընկերությունը կանոնավոր կերպով օգնություն է ցուցաբերում գյուղի բնակիչներին:

Կարգավորված գազամատակարարումը կօգնի ոչ միայն բարձրացնել գյուղի բնակիչների կենցաղի մակարդակը, այլ նաև թույլ կտա լուծել էկոլոգիական խնդիր՝ բնակելի տները և հասարակական օբյեկտները ջեռուցելիս կրճատել վառելափայտերի օգտագործումը:

««Ռեսուրսներ՝ ի բարօրություն» ծրագիրը կոչված է ապահովելու ներկայության բոլոր շրջաններում մեր ընկերությունների խմբի կայուն զարգացումը: Նախագծեր ընտրելիս մենք հաշվի ենք առնում տեղական հանրությունների կարիքները, այդ պատճառով Հայաստանում կրթության ոլորտի նախագծերի հետ մեկտեղ GeoProMining-ը լուրջ ուշադրություն է հատկացնում սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների վրա»,- նշեց GPM խմբի նախագահ Ռոման Խուդոլին:

2001թ.–ին հիմնադրված GeoProMining–ը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով միջազգային մասնավոր ընկերություն է։ GeoProMining-ի ձեռնարկությունները տեղակայված են Ռուսաստանում և Հայաստանում։ --0—