Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

GeoProMining–ն օգնում է պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը իր ներկայացվածության տարածաշրջաններում

25.01.2013, 11:06
GeoProMining հանքարդյունահանման ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը («ԳՊՄ») նախաձեռնել է ծրագրեր` ուղղված առողջության և անվտանգության պահպանմանը իր գործողությունը ծավալող տարածաշրջաններում ՝ Հայաստանում անցկացվող բնապահպանական ծրագրերի շրջանակներում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
GeoProMining–ն օգնում է պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը իր ներկայացվածության տարածաշրջաններում
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. GeoProMining հանքարդյունահանման ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը («ԳՊՄ») նախաձեռնել է ծրագրեր` ուղղված առողջության և անվտանգության պահպանմանը իր գործողությունը ծավալող տարածաշրջաններում ՝ Հայաստանում անցկացվող բնապահպանական ծրագրերի շրջանակներում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ծրագրերը իրականացվում են «Պաշարները հօգուտ» կորպորատիվ ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ապահովել «ԳեոՊրոՄայնինգ»-ի հանքարդյունահանման ընկերությունների կայուն զարգացումը իրենց գործունեությունը ծավալող տարածաշրջաններում:

2012թ-ին «ԳեոՊրոՄայնինգ»-ն իրականացրել է մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն էր աջակցել Վարդենիս և Արարատ քաղաքների կոմունալ ծառայությունների գործունությանը: Ընկերությունը մասնակցել է թափոններ, ձյուն հավաքող մեքենաների, թափոնների հավաքման արկղերի ձեռք բերման գործընթացին: Ծրագրի ընդհանուր բյուջեն գերազանցել է  100 հազ. ԱՄՆ դոլար:

ԳՊՄ նախագահ Ռոման Խուդոլիի խոսքով, «ԳեոՊրոՄայնինգ»-ի սոցիալական քաղաքականությունը աջակցում է իր կողմից գործող տարածաշրջանների համայնքներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև լուծելու առկա սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրները:

«Լինելով պատասխանատու ներդրող` մենք պարբերական  խորհրդակցություններ ենք ունենում տեղական ինքնակառավարման մարմինների հետ` հասարակության հետ՝ առաջնահերթ ծրագրերը որոշելու համար: Եվ մենք ուրախ ենք աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք օգնում են պահպանել մաքրությունը քաղաքներում և գյուղերում, որտեղ ապրում են մեր աշխատողները և իրենց ընտանիքները»,-նշել է նա։

2001թ.–ին հիմնադրված GeoProMining–ը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով միջազգային մասնավոր ընկերություն է։ GeoProMining-ի ձեռնարկությունները տեղակայված են Ռուսաստանում և Հայաստանում։ --0—