Ապրիլի 26-28-ը Երևանում կանցկացվի «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսը
26.03.2015,
14:53
Ապրիլի 26-28-ը Երևանում կանցկացվի «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015» («Made in Armenia Expo 2015») ցուցահանդեսը, տեղեկացրեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիրը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խաչատրյանը։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 26-28-ը Երևանում կանցկացվի «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015» («Made in Armenia Expo 2015») ցուցահանդեսը, տեղեկացրեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիրը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խաչատրյանը։
«Ցուցահանդեսին կմասնակցեն Հայաստանում ծառայություններ մատուցող գրեթե բոլոր արտադրող–ընկերությունները։ Նախատեսվում է, որ ցուցահանդես կայցելի 1500 միջազգային կազմակերպություն»,– ասաց Խաչատրյանը։
Ցուցահանդեսի հիմնական նպատակն է ցուցադրել ՀՀ արդյունաբերության առկա ներուժը, արդյունաբերության զարգացման հնարավորությունները, նպաստել նոր շուկաների բացահայտմանը, գործարար կապերի հաստատմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, համատեղ ընկերությունների ստեղծմանը, ինչպես նաև հարթակ ստեղծել հայկական արտադրողների և արտասահմանյան ներդրողների ու մատակարարների միջև արդյունավետ երկխոսության համար:
Ցուցահանդեսի իրականացման աշխատանքներում ներգրավված են արտահանման ներուժ ունեցող մի շարք կազմակերպություններ հետևյալ ոլորտներից. սննդամթերք, բնական հյութեր, զովացուցիչ ըմպելիքներ, բնական և հանքային ջրեր, գինի, կոնյակ և գարեջուր, ծխախոտ, թեթև արդյունաբերություն, փայտամշակում, կենցաղային քիմիա, շինանյութ և ապակյա տարաներ, դեղագործություն, ոսկեգործություն, ադամանդագործություն և ժամագործություն, հանքարդյունաբերություն և մետալուրգիա, ճշգրիտ ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և այլ ոլորտներ՝ ընդգրկելով ՀՀ-ում առկա արտադրատեսակների և ծառայությունների ավելի քան իննսուն տոկոսը:-0-