Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

EstateGuru ընկերությունը տեխնոլոգիական կենտրոն է բացել Հայաստանում

10.02.2022, 14:39
EstateGuru ընկերությունը, որը համաեվրոպական շուկայում անշարժ գույքով ապահովված կարճաժամկետ վարկերի տրամադրման ոլորտի առաջատարն է, տեխնոլոգիական կենտրոն է բացել Հայաստանում
EstateGuru ընկերությունը տեխնոլոգիական կենտրոն է բացել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./ԱՌԿԱ/. EstateGuru ընկերությունը, որը համաեվրոպական շուկայում անշարժ գույքով ապահովված կարճաժամկետ վարկերի տրամադրման ոլորտի առաջատարն է, տեխնոլոգիական կենտրոն է բացել Հայաստանում:

Երևանում տեխնոլոգիական կենտրոնի գործարկման հանդիսավոր արարողությունից առաջ EstateGuru-ի համահիմնադիր և նախագահ Մարեկ Պարտելը պատմեց ընկերության մասին: Նրա խոսքով, նման հարթակի ստեղծման գաղափարը ծագել է մի իրավիճակում, երբ բիզնեսի գործունեությունը դանդաղում է, քանի որ անհնար է օպերատիվ վարկ ստանալ:

«EstateGuru-ն արդեն գործում է ավելի քան 8 տարի: Արտադրանքի և նորարարությունների մեր առաջնակարգ կենտրոնը միշտ եղել է Էստոնիայում՝ միաեղջյուրների հայրենիքում: Ընկերության գործունեության նպատակն է դյուրացնել մասնավոր ներդրողների վարկերի ստացումը Եվրոպայում գործող փոքր և միջին ընկերությունների համար, ովքեր ունեն անշարժ գույք: Մեր հարթակում կա շուրջ 120 հազար ներդրող», - ասաց Պարտելը:

estateguru (1).jpg

Նրա խոսքով, Հայաստանի հետ համագործակցությունը սկսվեց Արարատ Յուզբաշյանի հետ ծանոթությունից (այժմ զբաղեցնոմ է EstateGuru-ի տեխնիկական ղեկավարի պաշտոնը):

«Հայաստանը հիանալի է: Մենք կշարունակենք նորարարություններ և ներդրումներ կատարել մեր հավակնոտ տեխնոլոգիական ճանապարհային քարտեզում և, իհարկե, մեր լավագույն տաղանդների բացահայտման գործում։ Մենք օգտագործում ենք վերջին ամպային տեխնոլոգիան՝ ապահովելու մասշտաբայնություն, դիմադրողականություն և ճկունություն», - ասաց Պարտելը:

Նրա խոսքով, ընկերությունն արդեն գտել է անհրաժեշտ տեխնիկական մասնագետներին Հայաստանում դեռևս 2013թ.-ին։

«Մինչ այժմ արդյունաբերությունն իսկապես ծաղկում է Հայաստանում, ուստի մենք որոշեցինք այնտեղ բացել ծրագրային ապահովմանն ուղղված տեխնոլոգիական կենտրոնը։ Մեր թիմն արագորեն աճել է և բաղկացած է արդեն 25 մասնագետից: Մենք իսկապես գնահատում ենք բարձրորակ գործիքակազմը և ՏՏ ոլորտի տաղանդների ներգրավումը ինչպես Հայաստանից, այնպես էլ նրա հարևան երկրներից», - ասաց Պարտելը:

Ընկերության առանձնահատկությունների թվում նա նշեց գենդերային հավասարակշռությունը:

estateguru (1).jpg

EstateGuru-ի տեխնիկական ղեկավար Արարատ Յուզբաշյանը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, խոսեց Հայաստանում ընկերության գործունեության մասին:

 «Մեր համագործակցությունը սկսվել է 2013թ.-ին, հետո այն ընդլայնվեց: Այժմ EstateGuru-ն Հայաստանում պաշտոնապես բացում է տեխնոլոգիական մասնաճյուղ, և մենք սկսում ենք պաշտոնապես զբաղվել ՏՏ գործունեությամբ: Մեր հիմնական շեշտը տեխնիկական լուծումներն են, որոնք կիրագործենք EstateGuru-ի հետ միասին», - ասաց Յուզբաշյանը:

Նրա խոսքով, Հայաստանում  մասնաճյուղ հիմնելու որոշումը պայմանավորված էր երկրի ՏՏ ոլորտի ներուժով, նրա զարգացմամբ:

Յուզբաշյանը կարևորեց եվրոպական ընկերության ներկայությունը երկրի հեղինակության համար:

«2019թ.-ին մենք ունեինք 7 աշխատակից: Հիմա մեր թիմը բաղկացած է 25 մասնագետներից: Այս տարի պատրաստվում ենք ներգրավել ևս 13 մասնագետի, բայց սա դեռ սկիզբն է: Առաջիկա 2-3 տարում մեր հաստիքը կգերազանցի 100 աշխատակիցը», - ասաց Յուզբաշյանը:

Նա տեղեկացրեց, որ ընկերությունում աnշխատում են տաղանդավոր ծրագրավորողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ հարևան երկրներից՝ Հորդանանից, Սիրիայից և Իրանից։

«Հայաստանի դիրքը տարածաշրջանում, ինչպես նաև տաղանդներ ներգրավելու գործիքակազմը հուսալի է: Ապագային միտված մեր ՏՏ ճանապարհային քարտեզի հիմքում ընկած են անվտանգությունը և տվյալների վրա հիմնված նորարարությունը: Մեր տեխնոլոգիական ենթակառուցվածքի անվտանգությունը շարունակաբար վերանայվում և փորձարկվում է անկախ գործող երրորդ կողմի անվտանգության թիմի կողմից։ Վերջինս վերահսկում է մեր համակարգերը և սկանավորում խոցելիությունները: Տարածաշրջանի լավագույն տաղանդները մեր տվյալագիտության թիմում են՝ աջակցելու մեր զարգացման նախագծերին», - ասաց Յուզբաշյանը:

estateguru (1).jpg

Արարողության ներկա գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ևս կարևորեց տեխնոլոգիական կենտրոնի բացումը Հայաստանի համար:

«EstateGuru-ն արագ աճող եվրոպական ընկերություն է: Իսկ հայկական ՏՏ ոլորտը բավականին մրցունակ է և պահանջված միջազգային ներդրողների շրջանում: Ապացույցն այս ձեռքբերումն է», - ասաց Քերոբյանը՝ ողջունելով ընկերության ընդլայնումը Հայաստանում:

Նրա խոսքով, դա հնարավորություն է տալիս հայկական ընկերություններին և մասնագետներին դառնալ միջազգային խոշոր նախագծերի մասնիկը, ինչը ոչ միայն բարձրացնում է նրանց անձնական մրցունակությունը, այլև ընդլայնում է հորիզոնները:

«Չնայած 2021 թվականի ընթացքում դիմագրաված մարտահրավերներին՝ Հայաստանի տեխնոլոգիական և ստարտափ ինդուստրիան աճում է։ Բազմաթիվ նորաստեղծ ձեռնարկություններ դրական արդյունքներ են արձանագրել վերջին տարվա ընթացքում», - ասաց Քերոբյանը:

Նա նշեց, որ վերջնանպատակն է տեսնել Հայաստանը որպես տեխնոլոգիական առաջընթացի տարածաշրջանային հանգույց:

estateguru (1).jpg

EstateGuru ընկերության մասին

EstateGuru ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին անշարժ գույքի մշակողների և փորձագետների կողմից՝ նպատակ ունենալով օգնել ձեռնարկատերերին ստանալ ֆինանսավորում, իսկ ներդրողներին մշտապես առաջարկել կայուն ներդրումային արտադրանք: Թիմը բաղկացած է 113 մասնագետից 19 տարբեր երկրներից, որոնք տեղակայված են Հելսինկիում, Լոնդոնում, Տալլինում (գլխամասային գրասենյակ), Ռիգայում, Վիլնյուսում, Երևանում, Բեռլինում և Ամստերդամում

EstateGuru-ն առաջատար համաեվրոպական շուկա է, որն առաջարկում է անշարժ գույքի գրավադրմամբ վարկեր ՓՄՁ-ներին և բծախնդրորեն ընտրված ներդրումային հնարավորություններ համաշխարհային ներդրողների համար: Միավորելով տարբեր ծառայություններ մատակարարողներին, ՓՄՁ-ներին և ներդրողներին մեկ շուկայում՝ ընկերությունը տրամադրում է մի եզակի առաջարկ, որը չի կարող առաջարկել ոչ մի այլ ֆինանսական հաստատություն, այն է՝ անխափան, միջսահմանային և թվային ծառայություններ վարկառուների և ներդրողների համար:

EstateGuru-ի առաքելությունն է՝ ԵՄ գույքի ֆինանսավորման շուկան դարձնել ավելի արդյունավետ և թափանցիկ, տրամադրել անխափան և առանց սահմանների ծառայություն վարկառուներին և ներդրողներին՝ 24/7 և ամբողջ աշխարհում:

estateguru (1).jpg

2014 թվականից EstateGuru-ն ընդլայնվել է՝ առաջարկելով ներդրումներ ութ երկրներում՝ տրամադրելով ավելի քան 500 մլն եվրո արժողությամբ վարկեր և պարգևատրելով իր 115,000 ներդրողներին 38 մլն եվրո տոկոսավճարներով:

Բիզնես մոդելի հաջողության առանցքը թվայնացումն է, ընկերության հիմնական գործընթացների 90%-ը թվայնացված է՝ գործունեությունը դարձնելով ճկուն և արդյունավետ: Ֆինանսավորման արագությունն ու ճկունությունը պայմանավորված է վարկի տրամադրման տեխնոլոգիայով, գործընթացների ավտոմատացումով, որոնք այլապես կպահանջեին ձեռքով միջամտություն:-0-