Рейтинг@Mail.ru
USD
375.19
EUR
438.75
RUB
4.9341
GEL
139.16
2026 թ. ապրիլի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը

06.02.2025, 15:40
Fitch-ի կողմից շնորհված վարկանիշը արտացոլում է բանկի ամուր ֆինանսական դիրքը, կապիտալի կայուն դիրքը և ակտիվների որակի բարելավումը
Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» (Long-Term Issuer Default Rating») «BB-» վարկանիշը, ինչպես նաև վերահաստատել բանկի կենսունակության վարկանիշը («bb-», Viability Rating), հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Ակբա բանկի՝ Fitch-ի կողմից վերահաստատված վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին (BB-) և գործակալության կողմից Հայաստանում տրամադրված ամենաբարձր վարկանիշն է։

Fitch-ի կողմից շնորհված վարկանիշը արտացոլում է բանկի ամուր ֆինանսական դիրքը, կապիտալի կայուն դիրքը և ակտիվների որակի բարելավումը: Բանկի կայուն հեռանկարն արտացոլում է մրցակցային դաշտում կողմնորոշվելու և Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու կարողությունը։ 

Fitch-ը շեշտել է, որ Ակբա բանկի ակտիվների որակը և ֆինանսական կայունությունը շարունակում են մնալ բարձր։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։