Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Fitch-ը բարելավել է Արդշինբանկի հեռանկարը՝ «կայուն»-ից «դրական»

22.01.2026, 14:18
Fitch-ը բարելավել է Արդշինբանկի հեռանկարը՝ «կայուն»-ից «դրական»
Fitch-ը բարելավել է Արդշինբանկի հեռանկարը՝ «կայուն»-ից «դրական»

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի․/ԱՌԿԱ/․ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարելավել է Արդշինբանկի վարկանշային հեռանկարը «կայուն»-ից «դրական»՝ հաստատելով Բանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը (Long-term Issuer Default Rating (IDR)) և կենսունակության վարկանիշը (VR) համապատասխանաբար՝ «BB-» և «bb-»-ի, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։

Վարկանիշային գործակալությունը, հրապարակելով վարկանիշի իր մեկնաբանությունները, մասնավորապես ընդգծել է Բանկի ունեցած առաջատար դիրքը,   ակտիվների որակի կայունությունը, կապիտալացման, իրացվելիության և շահութաբերության բարձր մակարդակը, ինչի արդյունքում Արդշինբանկի վարկանիշը համադրվում է Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար՝ որպես մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշ:

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's, Moody’s և Fitch վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: