Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել են կրիպտոշուկային վերաբերող կարգավորումները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

03.04.2024, 10:15
Մարտի 30-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել Fastex-ի կողմից անցկացվող՝ Web3 ոլորտի երրորդ հանդիպումը․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել են կրիպտոշուկային վերաբերող կարգավորումները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Մարտի 30-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել Fastex-ի կողմից անցկացվող՝ Web3 ոլորտի երրորդ հանդիպումը, որը ftNFT ֆիջիթալ սփեյսում միավորել էր բազմաթիվ մասնագետների, պատվավոր հյուրերի և կրիպտոէնտուզիաստների, նշվում է Fastex–ի մամուլի հաղորդագրության մեջ:

Հանդիպումը մեկնարկել է թեմատիկ ելույթներով, որոնց շրջանակում անդրադարձ է եղել կրիպտոարժույթների իրավական կարգավորումներին, հնարավոր խաբեություններին, օգտատերերի իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և այլն:

Fastex-ի իրավական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը խոսել է Web3-ում իրավական և կարգավորող միջոցների կիրառման մասին, ներկայացրել բլոկչեյնի անվտանգության ապահովման գործընթացում հիմնական մարտահրավերները:

Fastex

Hoory-ի համահիմնադիր և Ucraft-ի տնօրեն Գև Բալյանն անդրադարձել է ապակենտրոնացված աշխարհում հաջողակ բիզնեսի ստեղծման և առաջխաղացման հնարավորություններին: Այս համատեքստում նա ներկայացրել է Dream Factory-ն, որը հեղափոխական հարթակ է առցանց ձեռնարկատիրության համար: Գ․ Բալյանի խոսքով՝ Dream Factory-ն տալիս է առցանց բիզնեսի զարգացման և մրցակցային առավելությունների ձևավորման լավագույն բանաձևը, ինչով էլ յուրահատուկ է և պահանջված:

Fastex

Հաջորդիվ, արդեն իսկ ձևավորված ավանդույթին համապատասխան, կայացել է պանելային քննարկում, որին մասնակցել է նաև կիբերանվտանգության ծառայություններ մատուցող Hexens.io ընկերության համահիմնադիր Սիփան Վարդանյանը։ Վերջինս իր ելույթում խոսել է գրագետ և անվտանգ կրիպտոհամայնքի ստեղծման մասին և կարևորել այդ գործընթացում նմանատիպ հանդիպումների շարունակական անցկացումը:

Fastex

Այնուհետև ծավալված հարցուպատասխանի ընթացքում ներկաները խոսնակներին են ուղղել իրենց հուզող հարցերը, օգտակար տեղեկատվություն ստացել կրիպտոդրամապանակների անվտանգության վերաբերյալ և իրազեկվել ուսուցողական աղբյուրների մասին, որոնք անհրաժեշտ են ոլորտում առաջին քայլերն անող մարդկանց:

Fastex

Fastex-ը հաստատակամ է շարունակելու է Web3 տեղեկատվական  հանդիպումների շարքը, որոնք միտված են իրազեկ և գրագետ կրիպտոհամայնքի ձևավորմանը Հայաստանում:

Fastex

Հանդիպումներին միանալու համար հետևե՛ք Fastex Armenia և ftNFT.am պաշտոնական էջերին: –0–