Գազպրոմբանկի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն անդրադառնում Հայաստանում Առէկսիմբանկի աշխատանքի վրա
18.07.2014,
18:37
Բանկի միակ բաժնետիրոջ` ռուսաստանյան Գազպրոմբանկի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի կողմից հայտարարված պատժամիջոցները ոչ մի կերպ չեն ազդում Առէկսիմբանկի բնականոն աշխատանքի վրա, հաղորդում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Բանկի միակ բաժնետիրոջ` ռուսաստանյան Գազպրոմբանկի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի կողմից հայտարարված պատժամիջոցները ոչ մի կերպ չեն ազդում Առէկսիմբանկի բնականոն աշխատանքի վրա, հաղորդում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» մամուլի ծառայությունը:
«Բանկի բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների հանձնարարականները, ներդրողների, ավանդատուների և վարկառուների հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները բանկը կատարում է լրիվ ծավալով և ժամանակին: Ռուբլով և արտարժույթով գործառնությունների, այդ թվում` VISA և MasterCard միջազգային վճարային համակարգերի բանկային քարտերով հաշվարկներն իրականացվում են առանց ուշացումների և ամբողջ ծավալով: սովորական ռեժիմով է իրականացվում նաև հաճախորդների հաշվարկա-դրամարկղային սպասարկումը», - նշվում է տեղեկատվության մեջ:
Հուլիսի 17-ին մի շարք ռուսաստանյան ընկերությունների և բանկերի, այդ թվում` Գազպրոմբանկի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի կողմից հայտարարվել են պատժամիջոցներ, որոնք նախատեսում են սահմանափակումներ միայն ամերիկյան ներդրողների կողմից բանկի այն երկարաժամկետ (ավելի քան 90 օր) պարտքային գործիքների նկատմամբ, որոնք տեղաբաշխվելու են հուլիսի 16-ից հետո: Գազպրոմբանկն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որ բանկն աշխատում է բնականոն և ԱՄՆ պատժամիջոցնեը որևէ կերպ չեն անդրադառնում բանկի ֆինանսական կայունության և գործունեության անընդհատության վրա: Դրան հետևեց Ռուսաստանի Դաշնության պետական ֆինանսական կառույցների արձագանքը, համաձայն որի` անհրաժեշտության դեպքում, բանկերին կտրամադրվի համապատասխան օժանդակության ՌԴ Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության կողմից:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ին: բանկը «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր կառույցն է:
Բանկի ակտիվները 2014 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 146,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 124,6 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 82,6 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ 21,9 մլրդ դրամ: Միաժամանակ բանկի զուտ շահույթը 2014 թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 547,6 մլն դրամ, ինչը 2013 թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 56,13 տոկոսով ($1- 406,62 դրամ): -0-