Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+4

«Գազպրոմի» առանցքային գործընկերների համար գազի գինը կնվազի առավելագույնը 7%–ով

04.06.2013, 12:12
«Գազպրոմ» ԲԲԸ–ն մինչև առաջին կիսամյակի ավարտը կվերջացնի առանքային գործընկերների հետ գազամատակարարման գների փոփոխման շուրջ բանակցությունները, նվազումն ավելի քիչ կլինի, քան նախորդ բանակցային փուլում, երբ այն կազմում էր 7-10 տոկոս, երեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է «Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը։
«Գազպրոմի» առանցքային գործընկերների համար գազի գինը կնվազի առավելագույնը 7%–ով
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. «Գազպրոմ» ԲԲԸ–ն մինչև առաջին կիսամյակի ավարտը կվերջացնի առանքային գործընկերների հետ գազամատակարարման գների փոփոխման շուրջ բանակցությունները, նվազումն ավելի քիչ կլինի, քան նախորդ բանակցային փուլում, երբ այն կազմում էր 7-10 տոկոս, երեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է «Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը։

«Ամենակարճ ժամանակում` մինչև կիսամյակի ավարտը, մի շարք պայմանավորվածություններ կլինեն մեր առանցքային գործընկերների հետ, իսկ նման պայմանավորվածությունները արագացնում են այլ պայմանավորվածությունների ընթացքը։ Գների փոփոխությունն ավելի քիչ կլինի, քան նախորդ փուլում, երբ այն գերազանցում էր 7-10 տոկոսը»,– ասել է նա։

Բանակցային փուլում գտնվող ընկերությունների շարքում Մեդվեդևը նշել է իտալական Eni և ֆրանսիական GDF Suez ընկերությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։-0-