Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

GeoProMining-ը 2022թ.-ին կուղղի ավելի քան 10մլն դոլար ՀՀ-ում Սոթքի հանքավայրի զարգացմանը

18.02.2022, 16:42
Ընկերությունն  իրականացնում  է հանքավայրի լրացուցիչ հետախուզում՝ արդյունահանումը շարունակելու համար
GeoProMining-ը 2022թ.-ին կուղղի ավելի քան 10մլն դոլար ՀՀ-ում Սոթքի հանքավայրի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./ԱՌԿԱ/. GeoProMining Gold ընկերությունը, որը շահագործում է Սոթքի հանքավայրն ու Արարատի ոսկու կորզման գործարանը, 2021թվականն ավարտել է՝ ըստ նախատեսված պլանի, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Այժմ ընկերությունը շարունակում է աշխատել տեխնիկական նախագծերի վրա, որոնք ուղղված են քարհանքի աշխատանքի վերակազմակերպմանը:

Ընկերությունը տեխնիկապես և լոգիստիկ փոխում է հանքավայրի դիզայնը, ինչպես նաև իրականացնում է հանքավայրի լրացուցիչ հետախուզում՝ արդյունահանումը շարունակելու համար: Հանքի ստորգետնյա մշակման տեխնիկատնտեսական հիմնավորումն ընդհանուր առմամբ գնահատվում է ավելի քան 20մլն դոլար:

2021թ.-ին ընկերությունը 5մլն դոլար է հատկացրել հանքի վերակազմավորմանը, իսկ ընթացիկ տարի նախատեսվում է այդ նպատակների համար հատկացնել մոտ 10մլն դոլար:

Ընկերությանը հաջողվել է պահպանել արդյունահանման ծավալներն ու ապահովել պլանավորված երկաթուղային փոխադրումները: Հանքավայրում ոսկու պարունակությունը միջինը 3-4 գրամ է մեկ տոննա սուլֆիդային հանքաքարում և 1-1,5 գրամ՝ գաբրո զանգվածում:

Այս պահին ձեռնարկությունում աշխատում է 1350 մարդ, որոնցից Սոթքի հանքավայրում աշխատում է 792 մարդ և 496 աշխատակից՝ Արարատի ոսկու կորզման գործարանում:

2021թ.-ին GeoProMining Gold ընկերությունը ՀՀ պետբյուջե է վճարել շուրջ 21մլրդ դրամ՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկում ($1 - 478.38 դրամ):-0-