Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Գերմանական Commerzbank AG–ն «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ին պատվոգիր է շնորհել միջազգային վճարումների բարձր որակի համար

20.08.2013, 13:52
Եվրոպայի առաջատար առևտրային բանկերից մեկը` գերմանական Կոմերցբանկը (Commerzbank), 2012  գործունեության արդյունքներով,  «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ին  պարգևատրել է Կոմերցբանկի միջոցով կատարված «Միջազգային վճարումների բարձր որակի համար»,– նշում են բանկի մամուլի ծառայությունից:
Գերմանական Commerzbank AG–ն «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ին պատվոգիր է շնորհել միջազգային վճարումների բարձր որակի համար
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի առաջատար առևտրային բանկերից մեկը` գերմանական Կոմերցբանկը (Commerzbank), 2012  գործունեության արդյունքներով,  «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ին  պարգևատրել է Կոմերցբանկի միջոցով կատարված «Միջազգային վճարումների բարձր որակի համար»,– նշում են բանկի մամուլի ծառայությունից:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի  կողմից Commerzbank AG կատարված փոխանցումների ավելի քան 98 տոկոսը համապատասխանել են STP որակի միջազգային ստանդարտներին, ինչի շնորհիվ Commerzbank AG-ում դրանք մշակվել են ավտոմատ կերպով` առանց մարդկային միջամտության»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Պատվավոր մրցանակը, բանկին հանձնել է Commerzbank-ի ներկայացուցիչ Մարկո Գրաֆը և նշել, որ այն հանդիսանում է բանկի հետ կայուն և արդյունավետ համագործակցության հավաստիք:

«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնվել է 1998 թվականին ձեռնարկատիրության ու Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման համար։

Բանկը «Գազպրոմբանկ» ԲԲԸ խոշորագույն ռուսական բանկի դուստր կառույց է։ Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001: 2008 միջազգային պահանջների համապատասխանության հավաստագրումը։ Բանկն ունի 16 մասնաճյուղ, այդ թվում` ինը Հայաստանի մարզերում և յոթը Երևանում։
-0-