Գնացքների երթևեկության անվտանգության ապահովումը ՀԿԵ–ի առանցքային խնդիրն է. Ռեբեց
06.02.2013,
16:57
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում փետրվարի 5-ին կայացած «Երթևեկության անվտանգությունը. շեշտը՝ որակի վրա» գիտատեխնիկական խորհրդի ընթացքում քննարկվեցին երկաթուղու անվտանգության հարցերը:

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում փետրվարի 5-ին կայացած «Երթևեկության անվտանգությունը. շեշտը՝ որակի վրա» գիտատեխնիկական խորհրդի ընթացքում քննարկվեցին երկաթուղու անվտանգության հարցերը:
Ինչպես հայտնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից, ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշել է, որ գնացքների երթևեկության անվտանգության ապահովումը հանդիսանում է ընկերության առանցքային խնդիրը:
«Դա ոչ թե մեր գործունեության կարգախոս է, այլ կարևորագույն պահանջը»,– ասել է հայտարարեց Վիկտոր Ռեբեցը:
Խորհրդի շրջանակներում քննարկվել է երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում տիրող իրավիճակը և անվտանգության մակարդակի բարձրացման համար գործարկվող միջոցները, աշխատակիցների որակավորման և ուսուցման, երկաթուղային ենթակառուցվածքի վերանորոգման հարցերը, ինչպես նաև ներկայացվել է ենթակառուցվածքի ախտորոշման նորագույն միջոցների կիրառման մասին տեղեկատվություն:
Տարբեր կառուցվածքային ստորաբաժանումներում անցել են շարժակազմի վերանորոգման նորագույն միջոցների կիրառման, գծի ախտորոշման և զննման, երկաթուղային տրանսպորտում միջադեպերի ժամանակ տարբեր ծառայությունների փոխգործակցության հարցերին նվիրված կլոր սեղաններ:
Խորհրդի աշխատանքներին մասնակցել են ՀԿԵ ՓԲԸ տարբեր ծառայությունների, տնօրինությունների և ստորաբաժանումների, Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի և կապի, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Վրացական երկաթուղու, ՀԿԵ-ին տեխնիկա և սարքավորումներ մատակարարող հայկական և ռուսական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:
Գնացքների երթևեկության անվտանգությունը հանդիսանում է երկաթուղու շահագործման, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման հիմնական պայմանը: Երկաթուղում անցկացվող բոլոր կազմակերպչական և տեխնիկական միջոցառումները պետք է պատասխանեն գնացքների անվտանգ և անխափան երթևեկության պայմանին: Երթևեկության անվտանգությունն ապահովվում է բոլոր երկաթուղային կառույցների, գծի, շարժակազմի, սարքավորումների, կապի, կենտրոնացման և արգելափակման միջոցների անխափան աշխատանքի միջոցով:
Հայաստանում վերջին տարիների ընթացքում դիտարկվող գնացքների շարժի ակտիվացումը, գնացքների արագությունների և քաշի բարձրացումը խիստ պահանջներ են ներկայացնում անվտանգության ապահովման միջոցառումների որակին և հուսալիությանը, աշխատակազմի որակյալ գործունեությանը:
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—