Յակունին. ՌԵ–ն և SNCF–ն կարող են գիշերային գնացքների երթևեկ զարգացնել Ֆրանսիայում
03.02.2015,
11:41
«Ռուսական երկաթուղի» ԲԲԸ–ն (ՌԵ) և Ֆրանսիական երկաթուղիների ազգային ընկերությունը համատեղ կզարգացնեն Ֆրանսիայում գիշերային գնացքների շարժի նախագիծ, հայտնել է ՌԵ նախագահ Վլադիմիր Յակունինը Les Echos ֆրանսիական թերթին տված հարցազրույցում։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ–ն (ՌԵ) և Ֆրանսիական երկաթուղիների ազգային ընկերությունը համատեղ կզարգացնեն Ֆրանսիայում գիշերային գնացքների շարժի նախագիծ, հայտնել է ՌԵ նախագահ Վլադիմիր Յակունինը Les Echos ֆրանսիական թերթին տված հարցազրույցում։
«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել SNCF ղեկավար Գիյոմ Պեպիի հետ Ֆրանսիայում գիշերային գնացքների նախագծի զարգացման մասին։ Հաշվի առնելով Ռուսաստանի հսկայական տարածությունները` նման գնացքները մեզ մոտ դեռևս լայն կիրառություն ունեն, մինչդեռ Եվրոպայում դրանք աստիճանաբար անհետանում են»,– ասել է Յակունինը` պատասխանելով ֆրանսիական ընկերության հետ համագործակցության մասին հարցին։
Ըստ նրա` նախագիծը պետք է սկսվի այս տարվա վերջին։ Ճշգրիտ ամսաթիվ ՌԵ նախագահը չի նշել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ ՌԵ–ն և SNCF–ն միջազգային երկաթուղային տոմսերի իրացման պայմանագիր են ստորագրել։ Նշվում է, որ պայմանագիրը կօգնի ФПК («ՌԵ» ԲԲԸ դուստր ընկերություն) և «СНЦФ Մոբիլիտե» (SNCF–ի դուստր ձեռնարկություն) ազգային և միջազգային փոխադրումների առաջխաղացման հարցում։
2010 թվականի սեպտեմբերից Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև երթևեկում է Մոսկվա–Նիս գնացքը, ինչպես նաև շարժակազմ է գնում Փարիզ։ Նիսի գնացքի կազմում հունվարի 22–ից հայտնվել են նոր վագոններ և RIC տեսակի կուպեներ։ -0-