Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ԶԼՄ–ներում լուրեր են շրջանառվում «Գրանդ Քենդի» ընկերության հնարավոր վաճառքի մասին, ընկերությունում կտրականապես հերքում են այդ փաստը

30.07.2015, 11:10
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ լուրեր են պտտվում, թե «Գրանդ քենդի» ընկերության սեփականատերերը պատրաստվում են վաճառել իրենց ունեցվածքը և հեռանալ Հայաստանից: Ընկերությունում կտրականապես հերքում են այս տեղեկությունը։
ԶԼՄ–ներում լուրեր են շրջանառվում «Գրանդ Քենդի» ընկերության հնարավոր վաճառքի մասին, ընկերությունում կտրականապես հերքում են այդ փաստը
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Ժողովուրդ» թերթը գրում է, որ լուրեր են պտտվում, թե «Գրանդ քենդի» ընկերության սեփականատերերը պատրաստվում են վաճառել իրենց ունեցվածքը և հեռանալ Հայաստանից: Ընկերությունում կտրականապես հերքում են այս տեղեկությունը։

Ինչպես նշում է թերթը, նախկին սեփականատեր Հրանտ Վարդանյանի մահվանից հետո 2014 թվականի ապրիլին ընկերության տնտեսական վիճակը էապես փոխվել է:

«Վերջին շրջանում ակտիվորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Գրանդ Քենդի»-ի սեփականատերերը` Վարդանյանների ընտանիքը, պատրաստվում է վաճառել իր ունեցվածքը և հեռանալ Հայաստանից։ Պարզապես համապատասխան գնորդին դեռ չեն կարողանում գտնել», – գրում է թերթը։

«Ժողովուրդ» թերթի թղթակիցը զրուցել է ընկերության մամուլի խոսնակ Վահրամ Բրուտյանի հետ, ով կարճ պատասխանել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և դա բացարձակ սուտ է:

«Գրանդ քենդի» հրուշակեղենի գործարանն ընդգրկված է «Գրանդ հոլդինգ»  ընկերության կազմում, որում ներառված են նաև ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» և «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» ձեռնարկությունները, «ԱՐ» հեռուստաընկերությունն և այլ  ձեռնարկություններ։-0-