Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հաջողության բանալին կամ էլեկտրոնային կառավարման հարթակներ Հայաստանում

30.04.2020, 10:00
Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրի հասարակական կյանքում բարեփոխումների իրականացման հաջողության բանալին ու երաշխիքը հանրային կառավարման բարեփոխումներն են, և Հայաստանը բացառություն չէ։
Հաջողության բանալին կամ էլեկտրոնային կառավարման հարթակներ Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրի հասարակական կյանքում բարեփոխումների իրականացման հաջողության բանալին ու երաշխիքը հանրային կառավարման բարեփոխումներն են, և Հայաստանը բացառություն չէ։

I. ԵՐԲ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆ ԼԵԶՎՈՎ

Ո՞րն է հանրային կառավարման բարեփոխումների նպատակը

Հանրային կառավարման բարեփոխումներն անհրաժեշտ են ժամանակակից և արդյունավետ համակարգ ունենալու համար, այնպիսի համակարգ, որը կարող է արդյունավետ լուծումներ ապահովել պետության և հասարակության խնդիրների համար։ Այն նաև անհրաժեշտ է պետության և քաղաքացիների միջև գործուն կապ ապահովելու համար։


Ինչու՞ են հանրային կառավարման բարեփոխումներն անհրաժեշտ

Հանրային կառավարման բարեփոխումներն իրականացվում են լավ կառավարման առանցքային սկզբունքների համապատասպան և արդյունավետ մեխանիզմների կիրառմամբ։ Դա կենսականորեն կարևոր է պետական քաղաքականության և գործողությունների մշակման համար՝ նպաստելով տնտեսական զարգացմանը և սոցիալական կյանքի բարելավմանը։


Իսկ ի՞նչ օգուտ կարող է քաղել քաղաքացին 

Շատ կարևոր է հասկանալ, որ հանրային կառավարման բարեփոխումները նպաստում են, որ պետության և հասարակության հարաբերությունները հիմնված լինեն փոխադարձ վստահության, պրոֆեսիոնալիզմի, արդյունավետության, թափանցիկության, հաշվետվողականության և ազնվության վրա։


Ինչպե՞ս է դա աշխատում Հայաստանում

Հանրային կառավարման ոլորտի բարեփոխումները կառավարության գլխավոր ու առանցքային նախաձեռնությունն են և իրականացվում են` քաղաքական բարձր պատասխանատվությամբ։

Հայաստանում Հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների նպատակն է մշակել պետական համակարգ, որը հիմնված կլինի հետևյալ առանցքային սկզբունքների վրա՝ օպտիմալություն, շարժընթացություն, պատասխանատվություն, նորարարություն ու կայունություն։


Ի՞նչ է դա նշանակում 

Օպտիմալություն

Կառավարության չափը համապատասխանում է նրա գործառույթների ծավալին և բավարար է կառավարության լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրագործման համար .


Շարժընթացություն

Կառավարությունը ճկուն է, պատրաստակամ և աշխատում է` խելամիտ վարչարարական ընթացակարգերի կիրառամամբ


Պատասխանատվություն

Կառավարումը հիմնված է անհատական և ինստիտուցիոնալ պատասխանատվության հորիզոնական և անկյունագծային պատվիրակման վրա


Նորարարություն

Գործընթացների և ինստիտուտների կարգավորման հիմնական սկզբունքը նորարարությունն ու ժամանակակից լուծումների ինտեգրումն է հանրային կառավարման մեջ։ Պետությունը ստեղծում է, ներդնում և առաջ մղում նորարարությունները։


Կայունություն

Հանրային կառավարման տրամաբանական և արժեքային հիմքը սերունդների համերաշխության, սոցիալական և բնապահպանական պատասխանատվության ապահովումն է, մասնատված քաղաքականության բացառումն ու նպատակաուղղվածությունը քաղաքական որոշումների ապագայի նկատմամբ։
.

II. ԻՍԿ ՀԻՄԱ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Էլեկտրոնային կառավարման զարգացումը Հայաստանում հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևոր բաղադրիչն է։

Եվրոպական միությունը մեծածավալ աջակցություն է ցուցաբերում Հայաստանի կառավարությանն ինչպես էլեկտրոնային կառավարման զարգացման, այնպես էլ հանրային կառավարման բարեփոխումների իրականացման գործում: 

Էլեկտրոնային ծառայությունների տրամադրումն ուղղված է հիմնականում հանրային ծառայությունների հասանելիության բարելավմանը և յուրաքանչյուր քաղաքացու համար դրանց հարմարավետության ապահովմանը։

2016 թվականից ի վեր Եվրոպական միությունը տրամադրել է ավելի քան 20 մլն եվրո Հայաստանում հանրային կառավարման և հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում բարեփոխումների իրականացման համար:
Այս բարեփոխումների շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում ներդրվել է կառավարման ավելի քան մեկ տասնյակ հարթակ՝ այդ թվում պետական փաստաթղթաշրջանառության «Մալբերի» համակարգը՝ MULBERRY, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգը՝ www.e-register.am, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը՝ www.e-draft.am, էլեկտրոնային նոտար համակարգը՝ www.e-notary.am, տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և համարանիշների հատկացման Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային համակարգը՝ roadpolice.am և այլն:

Հաջողության պատմություն. Լիանա Մանուսաջյան 

«Իրավաբան եմ: www.e-draft.am միջոցով կարծիքս եմ հայտնել տարբեր օրինագծերի և որոշման նախագծերի մասին: Մասնավորապես ընտանեկան բռնության կանխարգելման և այդ երևույթի դեմ պայքարի, ինչպես նաև ավտոմեքենաներում մանկական նստատեղերի՝ «քարսիթ»-ի օգտագործման օրենքների նախագծերի շուրջ: Ուրախ եմ, որ այս հարթակի շնորհիվ ես և մյուս քաղաքացիները կարող են անմիջականորեն մասնակցել պետական կառավարմանը:»

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ www.e-request.am

www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակը հնարավորություն է տալիս ներկայացնել դիմում, հարցում կամ բողոք տեղեկատվություն տնօրինող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, առցանց եղանակով հետևել դիմումի, հարցման կամ բողոքի ընթացքին, ստանալ դիմումի, հարցման կամ բողոքի պատասխանը նույնպես առցանց եղանակով:

Կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ընթացքում աճել է Հայաստանի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին էլեկտրոնային համակարգերի միջոցով ուղղված դիմումների ընդհանուր ծավալը։ 

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ www.e-request.am–ի միջոցով, օրինակ, 2020 թվականի մարտ ամսին քաղաքացիներն ուղարկել են 5329 դիմում, իսկ ապրիլին նկատվել է զգալի աճ։ Համեմատության համար նշենք, որ 2020 թվականի հունվարին քաղաքացիներն այս նույն հարթակով ուղարկել էին ընդամենը 910 դիմում, այսինքն՝ դիմումների թիվն ավելացել է ավելի քան 5 անգամ։

Այս կտրուկ աճը վկայում է, այն մասին, որ կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրումը ոչ միայն արդիական և արդյունավետ միջոց է համապետական և տեղական մակարդակներում տարբեր պետական կառույցներին դիմում, բողոք, հարցում ներկայացնելու համար, այլև քաղաքացիների առօրյա կյանքը հեշտացնող հաշվետու գործիք է։

Հաջողության պատմություն. Տիգրան Զաքարյան 

«Օրգանական սննդամթերք արտադրող ձեռներեց եմ և մտադիր եմ արտադրանքս արտահանել։ Արտահանման պայմաններին տեղեկանալու համար հարցում ուղարկեցի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն և հաշված օրերի ընթացքում ստացա պատասխան։ Համակարգը բավականին լավ է աշխատում, և ուրախ եմ, որ ստիպված չեղա ժամանակ ծախսել թղթաբանության ու այցելությունների վրա: Առավելությունը նաև այն է, որ կարող եմ հետևել դիմումիս ընթացքին»։

III. ԻՆՉՊԵ՞Ս Է ԴԱ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՒՄ 

Ինչպես ցույց է տալիս փորձը, էլեկտրոնային կառավարման հարթակները հատկապես կարևոր են ֆորս–մաժորային իրավիճակի պայմաններում, մասնավորապես, Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմում, երբ պետական կառույցների և քաղաքացիների միջև հաղորդակցության հնարավորությունները սահմանափակ են։

www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի օրինակով կարելի է պատկերացում կազմել այդ հարթակի նկատմամբ պահանջարկի դինամիկայի մասին 2019 թ-ի մայիսից մինչև 2020 թ-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում (հղում` https://e-request.am/hy/statistics):

граф1Այսպիսով, կարելի է տեսնել, թե որքան դիմում, հարցում և բողոք է ստացվել Հայաստանի այս կամ այն նախարարություն։

Այսպես, բնակչությունից ամենամեծ թվով դիմումներն ուղղվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` ընդհանուր 22 698 հայտ։ Մարդիկ ամենաքիչը դիմել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն. այս գերատեսչությանն է ուղարկվել ընդամենը 404 հայտ։



граф1 Կարելի է նաև ծանոթանալ դիմումների, հարցումների և բողոքների քանակին նախորդ տարվա մայիսից մինչև այս տարվա ապրիլն ընկած ժամանակահատվածում։ Տեսնում ենք, և դա զարմանալի չէ` հաշվի առնելով Հայաստանում COVID-19–ի հետ կապված իրավիճակը, որ ամենամեծ թվով ահազանգերը ստացվել են 2020թ.–ի ապրիլին` 17957 դիմում և 1188 բողոք։ Ընդ որում բոլոր երեք ցուցանիշներով ակտիվ աճը սկսվել է այս տարվա փետրվարից։



ՎԵՐՋՈՒՄ

Հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների մշակումն ու իրականացումը տեղի են ունենում համապարփակ և լայն մասնակցության հիման վրա։ Տրամադրվում են հաղորդակցության համապատասխան գործիքներ և հարթակներ` բոլոր շահագրգիռ կողմերի հետ լայնածավալ խորհրդակցություններ իրականանցնելու համար։ 

Ոչ ոք չպետք է անմասն մնա կամ տեղյակ չլինի այս չափազանց կարևոր բարեփոխումների մասին։-0-