Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հարավկովկասյան երկաթուղին ամփոփել է ենթակառուցվածքի աշնանային զննման արդյունքները

30.10.2012, 11:02
2012թ հոկտեմբերի 29-ին «ՀԿԵ» ՓԲԸ-ում գլխավոր տնօրեն Վ. Ռեբեցի գլխավորությամբ տեղի ունեցավ ենթակառուցվածքի աշնանային հանձնաժողովային զննման և գծային տնտեսությունների ձմեռային նախապատրաստական աշխատանքների կատարման արդյունքների քննարկումը, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Հարավկովկասյան երկաթուղին ամփոփել է ենթակառուցվածքի աշնանային զննման արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2012թ հոկտեմբերի 29-ին «ՀԿԵ» ՓԲԸ-ում գլխավոր տնօրեն Վ. Ռեբեցի գլխավորությամբ տեղի ունեցավ ենթակառուցվածքի աշնանային հանձնաժողովային զննման և գծային տնտեսությունների ձմեռային նախապատրաստական աշխատանքների կատարման արդյունքների քննարկումը, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Խորհրդակցության շրջանակներում զեկույցներով հանդես եկան ծառայությունների, տնօրինությունների, արտադրական ձեռնարկությունների և ստորաբաժանումների պետերը:

Մասնակիցները ներկայացրեցին այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել աշնանային զննման ժամանակ: Խորհրդակցության ընթացքում դիտարկվեցին դրանց լուծման հնարավորությունները,  ինչպես նաև գծային տնտեսությունների, էներգամատակարարման սարքավորումների, ավտոմատիկայի, տելեմեխանիկայի  անխափան աշխատանքն ապահովելու  և արհեստական կառույցների ու հողածածկույթների պատշաճ վիճակում պահելու միջոցները:

Զննման ընթացքում բավարար աշխատանք է տարվել գծային տնտեսությունները, ենթակառուցվածքը, երկաթուղու արտադրական և հաղորդակցման բոլոր օբյեկտները կարգի բերելու ուղղությամբ: ՀԿԵ «ՓԲԸ» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն անձամբ է վերահսկել զննումը, որի ընթացքում  բացահայտված թերությունները վերացվել են իսկույն՝ հստակ սահմանված ժամկետներում, պատասխանատու ղեկավարներից միչև երկաթուղու պետի տեղակալների մակարդակով:

Հանձնաժողովային զննման հիմնական նպատակը երկաթուղու՝ 2012-2013 ձեռային շրջանում աշխատունակության մակարդակի սահմանումն է, առկա թերությունների բացահայտումն ու վերացումը: Բացի այդ, հանձնաժողովը գնահատել է գնացքների անվտանգ երթևեկության և տեխնիկական միջոցների աշխատանքերի ապահովման հետ ուղղակիորեն կապված բոլոր հարցերը: Հատուկ ուշադրության արժանացավ աշխատանքային կարգապահության հարցը: Հանձնաճողովի աշխատանքի գլխավոր արդյունքներից մեկը դարձավ գծային ստորաբաժանումների ղեկավարների և հրահանգողների կազմակերպչական գործունեության գնահատականը, ղեկավարների անձնական մասնակցությունը անվթար աշխատանքին ուղղված կանխարգելման գործողություններում:

Նոյեմբերի սկզբին ՀԿԵ-ում մեկնարկում է շարժիչ-վագոնային շարժակազմի և լոկոմոտիվների աշնանային զննումը: Զննման ընթացն ամեն օր կքննարկվի օպերատիվ խորհրդակցությունների ժամանակ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0-