Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հարավկովկասյան երկաթուղում մի շարք կադրային փոփոխություններ են կատարվել

11.12.2012, 12:14
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում տեղի են ունեցել կադրային նոր փոփոխություններ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Հարավկովկասյան երկաթուղում մի շարք կադրային փոփոխություններ են կատարվել
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում տեղի են ունեցել կադրային նոր փոփոխություններ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հրամանով, ՀԿԵ-ի նախկին գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը նշանակվել է Տեխնիկական քաղաքականության ծառայության պետ:

Գլխավոր ինժեների ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արամ Եդիգարյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր գնացքների երթևեկության անվտանգության գծով ռևիզորի պաշտոնը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ենթակառուցվածքի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել  Տեխնիկական ծառայության նախկին պետ Վալերի Գորշենինը, ով այս պաշտոնին փոխարինեց Բորիս Զվերևին:

Երևանի ուղեմասի նախկին գլխավոր ինժեներ Արթուր Ալեքսանյանը նշանակվեց Սևանի ուղեմասի պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Ներքին աուդիտի և հսկողության ծառայության պետի տեղակալ Արմենակ Մարկոսյանը նշանակվեց սույն ծառայության պետ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի համաձայն, կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0—