Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+30

Հայ-իտալական առևտրային պալատի գործունեությունը նոր ընկերություններ և ներդրումներ ներգրավելու հնարավորություն կտա

15.11.2013, 16:09
Հայ-իտալական առևտրային պալատի գործունեությունը հնարավորություն կտա Հայաստան ներգրավել իտալական նոր ընկերություններ և ներդրումներ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կայացած հանդիպման ընթացքում ասել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին։
Հայ-իտալական առևտրային պալատի գործունեությունը նոր ընկերություններ և ներդրումներ ներգրավելու հնարավորություն կտա
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ-իտալական առևտրային պալատի գործունեությունը հնարավորություն կտա Հայաստան ներգրավել իտալական նոր ընկերություններ և ներդրումներ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կայացած հանդիպման ընթացքում ասել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին։

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, ուրբաթ կայացած հանդիպման ժամանակ, որը նվիրված էր Հայաստանում Սկապինիի դիվանագիտական առաքելության ավարտին, դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար և նշել, որ Հայաստանի և Իտալիայի հարաբերություններն այս ընթացքում զարգացել են ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային ու հումանիտար բնագավառներում:

Սկապինիի խոսքով՝ տարեցտարի մեծանում է իտալացի զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր, ինչը երկու ժողովուրդների կապերի ամրապնդման լավագույն ուղիներից մեկն է:

Բրունո Սկապինին տեղեկացրել է նաև, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում նախատեսվում է Վերոնայում կազմակերպել հայկական երաժշտության մեծ երեկո:

Կառավարության ղեկավարն իր հերթին բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-իտալական հարաբերությունների ընդլայման և խորացման գործում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-իտալական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար, և մաղթել նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների, Հայաստանի տնտեսության իրական հատվածում Իտալիայից բերված ներդրումների ծավալն ընթացիկ տարվա հունիսի վերջին կազմել է 57,2 մլն դոլար, որից 56,8 միլիոնը բաժին է հասել ուղիղ ներդրումներին։ –0–