Հայ պանիր արտրադրողների դեմ ուղղված արշավը նախընտրական շոուի բաղադրիչ է. Պանիր արտադրողների միություն
12.11.2012,
14:20
Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից պանրի տեղական արտադրողների դեմ ուղղված «արշավը» «նախընտրական շոուի» բաղադրիչներից մեկն է, հայտնեց Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը:

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից պանրի տեղական արտադրողների դեմ ուղղված «արշավը» «նախընտրական շոուի» բաղադրիչներից մեկն է, հայտնեց Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախորդ շաբաթ պանրի արտադրությամբ զբաղվող 59 ձեռնարկության տուգանեց,10,4 մլն դրամի չափով: Որոշումն ընդունվել է սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին անցկացված տեսչական ստուգումների արդյունքում, որոնց ընթացքում արտադրողների մոտ, մասնավորապես, սանիտարահիգիենիկ պահանջների, պիտակավորման, պահպանության ժամկետի խախտումներ բացահայտվեցին: 18 տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը դադարեցվեց մասնակի կամ ամբողջովին, իսկ շուկայից շուրջ 5,5 տոննա պանիր բռնագրավվեց, քանի որ «Չանախ» տեսակի պանիրների մեջ աղիքային ցուպիկ հայտնաբերվեց:
«Արդեն 2-3 տարի է կառավարությունը կանոնավոր կերպով «ուշադրություն» է դարձնում մեր ոլորտի վրա և գրեթե միշտ նման «ուշադրության» արդյունքները բացասական են գտնվում: Նրանք մինչ օրս այդպես էլ չհասկացան, որ հարկային տեսչությունների, ոստիկանների կողմից անցկացվող ստուգումների միջոցով հնարավոր չէ բարելավել ոլորտը: Նման նախընտրական շոուի կազմակերպումը նվազագույնն անլուրջ է»,- երկուշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Գիգոյանը:
Ընդունելով տեղի արտադրողների արտադրանքի մեջ հայտնաբերված աղիքային ցուպիկի առկայության հնարավորությունը` Պանիր արտադրողների միության ղեկավարն ասաց, որ այդ խնդիրը նոր չէ: «Արդեն նվազագույնը տասը տարի է խնդիրը կա, սակայն համակարգային լուծում գտնելու փոխարեն կառավարությունը որոշել է շոու ստեղծել»,- ավելացրեց նա:
Ըստ նրա՝ իրականում խնդիրն առավել խորն է, քան աղիքային ցուպիլի առկայությունը: «Ամենակարևորն այն է, որ Հայաստանում մինչ օրս ձևավորված չէ կաթի արտադրության իսնտիտուտը: 2-3 կով ունեցող մարդը գյուղացի է համարվում, արտադրողները ստիպված են կաթ գնել հարյուրավոր նման «գյուղացիներից», և բնականաբար, իմանալ, թե ում պատճառով է կաթը կեղտոտ եղել, գրեթե անհնար է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ տեղի արտադրողները մեխանիզմներ չունեն աղիքային ցուպիկի առկայությունը կաթի մեջ ստուգելու համար:
Միաժամանակ Գիգոյանը նաև կասկած հայտնեց լաբորատոր ստուգումների արդյունքների ճշգրտության վերաբերյալ, քանի որ աղիքային ցուպիկը չափազանց զգայուն է աղի նկատմամբ, իսկ «Չանախ» պանիրը աղի պանիր է:
«18 ընկերություններից երկուսը, որոնց գործունեությունը դադարեցվել էր՝ «Իգիթը» և «Կալինո-Կաթը», Ռուսաստան խոշոր արտահանողներից են: Մինչ օրս նրանց արտադրանքը Ռուսաստանում որևէ խնդիր չի ունեցել, այն դեպքում, երբ ամեն անգամ պանիր արտահանելիս ռուսական լաբորատորիաներում հետազոտություն է անցել»,- ընդգծեց նա:
Այն հարցին, թե ի՞նչ խորհուրդ կտար սպառողներին, Գիգոյանը վերացականորեն պատասխանեց: «Դուք որևէ մեկին տեսե՞լ եք Հայաստանում, ով թունավորվեր պանրից: Ինչպես ապրել ենք, այնպես էլ պետք է շարունակենք ապրել: Զգույշ եղեք, սակայն խուճապի մի մատնվեք»,- ասաց նա:
Վերջում Գիգոյանը նշեց, որ այսուհետ արտադրողներն առավել ուշադիր կլինեն, իսկ կառավարությունից համակարգային լուծումներ են ակնկալում:
Ըստ Պանիր արտադրողների միության տվյալների՝ ներկա պահին Հայաստանում գործում է պանրի արտադրությամբ զբաղվող շուրջ 70 ձեռնարկություն ($1 – 408,91 դրամ): --0—