Հայաստանը երկրի ներդրումային վիճակը բարելավելու ներուժ ունի. ՄՖԿ
26.07.2012,
13:57
Հայաստանը կարող է էական առաջընթաց ունենալ իր ներդրումային կլիման բարելավելու հարցում, կարծում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը (Thomas Lubeck):
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կարող է էական առաջընթաց ունենալ իր ներդրումային կլիման բարելավելու հարցում, կարծում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը (Thomas Lubeck):
«Հայաստանը դեռ ներդրումային կլիմայի համաշխարհային վարկանիշներում լավ տեղեր չի զբաղեցնում, սակայն կառավարության կողմից լուրջ և գործնական քայլերի դեպքում հնարավոր է էական առաջընթացը»,- «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է նա:
Լյուբեքը նշել է, որ Հայաստանը դեռ շատ անելիք ունի կայուն ներդրումային կլիմա ապահովելու համար, իսկ ՄՖԿ-ն պատրաստ է այդ հարցում աջակցել կառավարությանը:
«ՄՖԿ-ն պատրաստ է ՀՀ կառավարությանն աջակցություն ցուցաբերել հետագա բարեփոխումներն իրականացնելու գործընթացում, որոնք կնպաստեն հայ գործարարների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:
Ընթացիկ տարվա փետրվարի 8-ին ՄՖԿ ներդրումային կլիմայի հարցերով խորհրդատվական ծառայությունը և ՀՀ կառավարությունը համագործակցության մասին համաձայնագիր են կնքել, որի շրջանակներում ՄՖԿ-ն 1,9 մլն դոլար է հատկացրել Հայաստանին՝ ներդրումային կլիման բարելավելու համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի և Թոմաս Լյուբեքի ստորագրած համաձայնագրի նպատակն է ձեռնարկատերերի համար վարչական բեռի նվազեցումը և ՄՖԿ-ի հետ համագործակցությամբ Հայաստանի ներդրումային կլիմայի բարելավումը:
2012թ.-ին, անցյալ տարվա համեմատ, Հայաստանը վեցով բարելավել է իր դիրքերը Doing Business բիզնեսի վարման գրավչության մակարդակով աշխարհի երկրների ամենամյա վարկանիշում և զբաղեցրել 55-րդ տեղը՝ 2011թ.-ի 61-րդ տեղի փոխարեն:
Հայաստանը Համաշխարհային բանկի խմբի կազմում ընդգրկված IFC-ի անդամ է դարձել 1995 թվականին: IFC-ը 17 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության տարբեր հատվածներում ներդրել է 238 մլն դոլար 37 ծրագրերի շրջանակներում: -0-