«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն նախատեսում է առաջիկա 5 տարում բաժանորդների թիվն ավելացնել 26 հազարով
25.12.2013,
17:29
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն նախատեսում է առաջիկա 5 տարում բաժանորդների թիվն ավելացնել 26 հազարով, չորեքշաբթի 2014–2018թթ.–ի ներդրումային ծրագիրը ներկայացնելիս ասաց «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի խորհրդական Արմեն Գևորգյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն նախատեսում է առաջիկա 5 տարում բաժանորդների թիվն ավելացնել 26 հազարով, չորեքշաբթի 2014–2018թթ.–ի ներդրումային ծրագիրը ներկայացնելիս ասաց «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի խորհրդական Արմեն Գևորգյանը։
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի նիստի ժամանակ հաստատել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի 2014–2018թթ.–ի ներդրումային ծրագիրը, որը կազմում է 69,6 մլրդ դրամ։
Գևորգյանի խոսքով` բաժանորդների թիվն ավելացնելու և անհրաժեշտ ենթակառուցվածքներ ապահովելու համար հնգամյա կտրվածքում նախատեսված է ուղղել 15,8 մլրդ դրամ, որից 2,9 մլրդ դրամը` միայն 2014 թ.–ին, ինչը թույլ կտա ցանցին միացնել 4 հազար նոր բաժանորդ։
Նա նաև նշեց, որ ընկերությունը նախատեսում է իրականացնել չորս հասցեական ծրագրեր մայրաքաղաքում և խոշոր հանգստավայրերում։
«Հաշվի առնելով Երևանի կենտրոնում հզորությունների սակավությունն ու ելնելով նոր բաժանորդներ միացնելու համար տեխնոլոգիական ծախսերի նվազման անհրաժեշտությունից` ընկերությունը կարևորում է Երևանի էլեկտրացանցերի զարգացման երկարատև ծրագրերի իրականացումը, ինչը թույլ կտա զգալիորեն համալրել Երևանի կենտրոնում առկա հզորությունների սակավությունը», – ասաց Գևորգյանը։
Նա նշեց, որ այս կապակցությամբ կիրականացվեն համապատասխան ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքներ, և այդ նպատակին կուղղվի մոտ 2,1 մլրդ դրամ։
Նրա խոսքով` նախատեսվում է նաև հզորություններ զարգացնել Ծաղկաձորում, որտեղ քաղաքի զարգացման կապակցությամբ 2014թ.–ին 600 մլն դրամով նախատեսվում է կառուցել նոր ենթակայան։ 2014 թ.–ին նախատեսվում է նաև արդիականացնել Դիլիջանի ենթակայանը, որի վերակառուցմանը կուղղվի 529 մլն դրամ։
Գևորգյանը նաև տեղեկացրեց, որ ներդրումային ծրագրի շրջանակում կարդիականացվի էլեկտրաէներգիայի հաշվարկային համակարգը` հնացած ինդուկցիոն հաշվիչները կփոխարինվեն ժամանակակից էլեկտրոնային բազմասակագնային հաշվիչներով, հնգամյա կտրվածքում այդ նպատակով կծախսվի 775 մլն դրամ։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունն է, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն զբաղվում է Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի տեղաբաշխման, մատակարարման և վաճառքի հարցերով։
Ընկերությունը սպասարկում է ավելի քան 967 հազար բաժանորդի։ Ընկերության աշխատակիցները թիվը կազմում է 7800 մարդ: (1 դոլարը` 405,28 դրամ)–0–