«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկային պորտֆելը կազմում է 73 մլրդ դրամ. գլխավոր տնօրեն
07.06.2013,
20:36
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ վարկային պորտֆելը այսօրվա դրությամբ արդեն փաստացիորեն հասել է մինչև 73 մլրդ դրամի, հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ վարկային պորտֆելը այսօրվա դրությամբ արդեն փաստացիորեն հասել է մինչև 73 մլրդ դրամի, հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը։
«Դա (պորտֆելի չափը) անդրադառնում է ընկերության գործունեության արդյունավետության հետ»,– ուրբաթ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց Բիբինը։
Նա մատնանշեց նաև ընկերության անձնակազմի ոչ մեծ աշխատավարձերը` ավելացնելով, որ 2012թ.–ին ՀԷՑ–ից կադրերի հոսունությունը կազմել է մոտ 6 տոկոս։
Խոսելով ՀԾԿՀ–ի կողմից սահմանված էլեկտրաէներգիայի սակագների մասին` ՀԷՑ–ի գլխավոր տնօրենը նշեց, որ ՀԾԿՀ–ի որոշման մեջ ծախսերի համաձայնեցման հարցերն ամբողջությամբ ճշգրտված չեն, և ընկերությունն ամբողջությամբ բավարարված չէ։
ՀԾԿՀ–ն ուրբաթ որոշում է ընդունել, որ 1 կՎտ.ժ էլեկտրաէներգիային ցերեկային սակագինը բնակչության համար կկազմի 38 դրամ (հաշվի առնելով ԱԱՀ–ն) ներկայիս գործող 30 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ (հաշվի առնելով ԱԱՀ–ն) ներկայիս 25 դրամի փոխարեն։ Որոշումը ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 7–ից։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունն է, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն զբաղվում է Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի տեղաբաշխման, մատակարարման և վաճառքի հարցերով։ --0—