Հայաստանի և Յակուտիայի երկաթուղայինները զարգացնում են երկկողմանի համագործակցությունը
30.08.2013,
11:41
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով Հայաստանում են գտնվում «Յակուտիայի երկաթուղի» Բաժնետիրական ընկերություն» ԲԲԸ–ի ներկայացուցիչները:
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով Հայաստանում են գտնվում «Յակուտիայի երկաթուղի» Բաժնետիրական ընկերություն» ԲԲԸ–ի ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից, օգոստոսի 29-ին «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն ընդունել է «ՅԵ» ԲԸ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրենի խորհրդական Մարիա Ատամանչուկին և մարքեթինգի ու պայմանագրային աշխատանքի բաժնի պետ Լյուդմիլա Ալեքսեևային՝ քննարկելով «Ռուսական երկաթուղիներ»-ի երկու դուստր-ձեռնարկությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մասնագիտական գործունեության, հումանիտար, մշակութային և սոցիալ-կրթական ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հարցերը, ինչպես նաև երկկողմանի համագործակցության և համատեղ աշխատանքի մասին համաձայնագրի մշակման ընթացքը:
Այս համաձայնագրի շրջանակներում Հայաստանի և Յակուտիայի երկաթուղիները մասնավորապես փոխանակվելու են երկաթուղային բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների կազմակերպման, շարժակազմի սպասարկման, գնացքների անվտանգության ապահովման ոլորտներում կուտակած փորձով:
Կողմերը նաև համագործակցելու են տեղեկատվական և իմիջային քաղաքականության, կորպորատիվ գործընթացների և կառավարման ոլորտներում:
Համաձայնագրով հատուկ կարևորվում են մշակութակրթական գործունեությունը և երեխաների, երիտասարդության ու ՀԿԵ և ՅԵ աշխատողների ընտանիքների անդամների հետ աշխատանքը: Մասնավորապես, կողմերը համատեղ կաշխատեն տարաբնույթ մարզական միջոցառումների կազմակերպման, երկաթուղիների աշխատողների, նրանց երեխաների և ընտանիքների անդամների հանգստի կազմակերպման հարցերում:
Երկկողմանի համագործակցության այլ ուղղություններից են նաև երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությունը, միջազգային բարեկամական կապերի ամրապնդումը, կամավորական, հայրենասիրական, վետերանական շարժումների կազմակերպումը, կադրային ներուժի ձևավորումն ու զարգացումը, արհմիութենական կապերի զարգացումը:
Սա Յակուտիայի երկաթուղու ներկայացուցիչների առաջին այցը չէ Հայաստան: 2012 թվականի մարտին ՀԿԵ էր այցելել «Յակուտիայի երկաթուղի» ԲԸ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն Վասիլի Շիմոխինը՝ ծանոթանալու Հայաստանում կիրառվող գծի ախտորոշման տեխնոլոգիաներին, մասնագետների ուսուցանման ծրագրերին, ինչպես նաև ուսումնասիրելու նման հնարավորությունների գործարկումը Յակուտիայում: Ինչպես նշեց այցի ժամանակ Վ.Շիմոխինը, ՀԿԵ-ն և Յակուտիայի երկաթուղին ունեն բազմաթիվ ընդհանուր գծեր: Մասնավորապես, երկու ընկերություններն էլ ընդգրկված են «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր-ձեռնարկությունների համակարգում, ունեն մոտավորապես նույն ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալներ, իսկ ՀԿԵ-ի առաջ ծառացած խնդիրները ակտուալ են նաև Ամուր-Յակուտական երկաթուղու համար:
Վ.Շիմոխինի այցի շրջանակներում, ՀԿԵ-ի և ՅԵ-ի ղեկավարներն այցելել են Երևանի կենտրոնական երկաթուղային կայարան, ծանոթացել Հայաստանի կայարանային համալիրի զարգացմանը, անցկացրել են համագործակցության հեռանկարներին նվիրված խորհրդակցություն:
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ.-ի փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0 -