Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Հայաստանի գինեգործության ոլորտի տարեկան աճը կազմում է շուրջ 20%. Էկոնոմիկայի նախարարություն

08.10.2012, 14:33
Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի գինեգործության ոլորտի տարեկան աճը կազմում է 20 տոկոս, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության բաժնի պետ Հայկ Միրզոյանը։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի գինեգործության ոլորտի տարեկան աճը կազմում է 20 տոկոս, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության բաժնի պետ Հայկ Միրզոյանը։

Ըստ նրա` աճի տեմպերը շատ անգամ ապահովվում են տվյալ ոլորտի ներդրումների իրականացման շնորհիվ։

«Այսօր մենք ավելի քան 20 գինեգործական ձեռնարկություններ ունենք, մասնավորապես` «Armenia Wine» ընկերությունը, որին պետական աջակցություն է ցուցաբերվել, և վերջերս բացված «Terras de Armenia» ձեռնարկությունը։ Առաջիկայում նաև կբացվի իտալական կապիտալով «Golden Grape Armas» ընկերությունը, որին մենք տարկետում ենք հատկացրել ԱԱՀ–ի վճարումից»,–ասաց նա։

Միրզոյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ «Armenia Wine» և «Golden Grape Armas» ընկերություններին հատկացված պետական աջակցությունը կազմել է շուրջ 8 մլրդ դրամ։

Բացի այդ, ինչպես նշեց Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության բաժնի պետը, արդեն պատրաստ է գինեգործական բնագավառի զարգացման ռազմավարությունը, ինչպես նաև դրա իրականացման միջոցառումների ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի վարչապետին առընթեր արդյունաբերական խորհրդի հաստատմանը։

«Մենք մտադիր ենք մինչև 2020թ.–ը երեք անգամ ավելացնել հանրապետության գինեգործական բնագավառի արտադրության և արտահանման ծավալները»,– ընգծեց նա։

2011թ.–ին Հայաստանում 5.6 մլն լիտր գինի է արտադրվել, ընդ որում արտադրված արտադրանքի 12.5 տոկոսն արտահանվել է։

Հայաստանում գինու արտադրանքի արտադրությունը 2012թ.–ի առաջին կիսամյակում աճել է 11.8 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել 1.68 մլրդ դրամ։ Նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ 1,76 մլրդ դրամ գումարի չափով արտադրանք է իրացվել, միաժամանակ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 32,9 տոկոս։ Առաջին կիսամյակում 522,7 մլն դրամ գումարի չափով գինու արտադրանք է արտահանվել` միաժամանակ ապահովելով 16,7 տոկոսանոց աճ։ –0–