Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի գործատուների հանրապետական միությունն իր վրա կվերցնի մի քանի ուսումնարանների և քոլեջների համակարգումը

19.11.2012, 14:42
Հայաստանի գործատուների հանրապետական միությունն իր վրա կվերցնի մի քանի ուսումնարանների և քոլեջների գործունեության համակարգումը, որոնք կարող են ծածկել 12-15 առավել անհրաժեշտ մասնագիտությունների պահանջարկը, երկուշաբթի ասաց Միության ղեկավար Գագիկ Մակարյանը:
Հայաստանի գործատուների հանրապետական միությունն իր վրա կվերցնի մի քանի ուսումնարանների և քոլեջների համակարգումը
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գործատուների հանրապետական միությունն իր վրա կվերցնի մի քանի ուսումնարանների և քոլեջների գործունեության համակարգումը, որոնք կարող են ծածկել 12-15 առավել անհրաժեշտ մասնագիտությունների պահանջարկը, երկուշաբթի ասաց Միության ղեկավար Գագիկ Մակարյանը:

Ըստ նրա՝ խոսքը մասնավորապես վերաբերում է էլեկտրոնիկայի և սարքերի հավաքման արտադրամասերի աշխատողներին, էլեկտրազոդողներին, մետաղամշակողներին, շինարարներին, սննդի արդյունաբերության աշխատողներին։

Մակարյանը նշեց, որ Միությունն իր գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ կփորձի վերազինել այդ կառույցները:

Ըստ նրա՝ այսօր Հայաստանի բարձրագույն և մասնագիտական կրթությունը չի նպաստում երկու հիմնական խնդիրների լուծմանը՝ աշխատուժի մրցունակության բարձրացմանը, որը կարող է խթանել ձեռներեցության զարգացմանը, և չի աջակցում սեփական բիզնեսի հիմնադրման նախաձեռնություններին:

Մակարյանը կարծում է, որ աշխատանքի շուկայում բազմաթիվ մասնագիտություններ կան, որոնց դասավանդումը հին մեթոդաբանությամբ է տարվում: «Եվս մի խնդիր է այն, որ չի նորացվում ինժեներական, տեխնոլոգիական, արդյունաբերական ոլորտների պրոֆեսորադասախոսական կազմը: Համակարգը երիտասարդացման կարիք ունի»,-ասաց նա: -0-