Հայաստանի ՀՆԱ–ում ՓՄՁ–ի տեսակարար կշիռը 2012 թ.–ին կազմել է մոտ 43%–Էկոնոմիկայի նախարարություն
01.03.2013,
15:38
Հայաստանի ՀՆԱ կառուցվածքում փոքր և միջին ձեռնարկատիրության տեսակարար կշիռը 2012 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 43 տոկոս, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Էկոնոմիկայի նախարարության ՓՄՁ զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ՀՆԱ կառուցվածքում փոքր և միջին ձեռնարկատիրության տեսակարար կշիռը 2012 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 43 տոկոս, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Էկոնոմիկայի նախարարության ՓՄՁ զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը։
«Եկամուտների բաշխման տեսանկյունից դա, բնականաբար, դրական ցուցանիշ է։ Ելնելով առկա դինամիկայից` կարելի է միանշանակ դրական միտումներ արձանագրել Հայաստանի ՓՄՁ զարգացման մեջ»,– ասաց նա։
Հայաստանի ՀՆԱ–ում ՓՄՁ ոլորտի տեսակարար կշիռը 2011 թվականին կազմել է 43 տոկոս։
Եգանյանի խոսքով` կառավարությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում տվյալ ցուցանիշի բարելավման ուղղությամբ, մասնավորապես, հարկային վարչարարության դյուրացման միջոցով։ Նա հիշեցրեց, որ հունվարի 1–ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» օրենքը, որը դյուրացնում է փոքր բիզնեսի հարկային վարչարարության խնդիրները։
Մեկնաբանելով ՓՄՁ ձեռնարկությունների հարկային արտոնությունների լայն շրջանակի տրամադրման անհրաժեշտությունը, մասնավորապես, միկրոբիզնեսը հարկերից ազատելու մասին Հայրենական ապրանք արտադրողների միության ղեկավարի առաջարկությունը` Եգանյանն ընդգծեց, որ նման գործիքները շահավետ չեն տնտեսական տեսանկյունից։
Ավելի վաղ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն առաջարկել էր առևտրի ոլորտում տարեկան 58 մլն դրամ շրջանառությամբ ընկերությունների հարկն իջեցնել 3.5 տոկոսից մինչև 3 տոկոս, ինչպես նաև հարկերից ազատել այն փոքր ձեռնարկությունները, որոնցում զբաղված է ոչ ավելի, քան 4-5 մարդ։
«Կառավարությունն այդ ոլորտում փորձում է հնարավորինս քիչ արտոնություններ տրամադրել, բայց օգտագործում է այլ գործիքներ, որոնցից մեկը Տնտեսական ազատ գոտիներն են։ ՓՄՁ–ի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում ձեռնարկատերերը բարձրացնում են ոչ թե հարկային արտոնությունների տրամադրման և հարկերից ազատման, այլ վարչարարության դյուրացմանը վերաբերող հարցեր»,– ավելացրեց նա։ -0-