Հայաստանի կառավարությունը կանի ամեն ինչ Carrefour հիպերմարկետների ցանցը հայկական շուկա բերելու համար
06.02.2013,
21:08
Հայաստանի կառավարությունը կանի հնարավորինս, որ Carrefour ֆրանսիական հիպերմարկետների ցանցը հայկական շուկա մտնի, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը կանի հնարավորինս, որ Carrefour ֆրանսիական հիպերմարկետների ցանցը հայկական շուկա մտնի, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Ես հանդիպել եմ Carrefour–ի ներկայացուցիչների հետ, և մենք քննարկել ենք այն բոլոր հարցերը, որոնք կապված են ցանցի` Հայաստանում լիարժեք գործելու հետ։ Հայաստանը չափազանց հետաքրքրված է նրանով, որ Carrefour–ը երկրում իր ծառայությունները մատուցի»,– ասաց նա։
Կառավարության ղեկավարի խոսքով, Carrefour–ի գործունեությունը Հայաստանում բազմաթիվ դրական գործոններ է պարունակում տնտեսության համար, մասնավորապես, նոր մշակույթի ներդրում, մրցակցության խթանում, նոր ենթակառուցվածքների ձևավորում, գյուղմթերքի գնումներ, ինչպես նաև հայկական ապրանքի արտահանման հնարավորություն։
«Այդ պատճառով էլ Carrefour–ն անպայման պետք է ներկայացված լինի Հայաստանում, և մենք մեր օժանդակությունն ենք առաջարկել ընկերությանը, որ նա հնարավորինս արագ մտնի մեր շուկա»,– ավելացրեց նա։
Մեկնաբանելով որոշ ԶԼՄ–ներում քննարկվող լուրերն այն մասին, որ ռուսաստանաբնակ գործարար և «Dalma Garden Mall»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դադարեցրել է պայմանագրի գործողությունը Carrefoure հիպերմարկետների ցանցի հետ` Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ ընկերության ներկայացուցիչների խոսքով, կողմերը ոչ թե պայմանագիր, այլ մտադրությունների հուշագիր են ստորագրել, որի շուրջ որոշ տարաձայնություններ են առաջացել։
«Դա պայմանավորվածությունների հարց է երկու մասնավոր ընկերությունների միջև, և նրանք պետք է միասին աշխատեն ու փորձեն փոխզիջումային լուծումներ գտնել»,– ասաց նա։
Նախօրեին «Ժամանակ» թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է, որ ռուսաստանաբնակ գործարար և «Dalma Garden Mall»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դադարեցրել է պայմանագրի գործողությունը Carrefoure հիպերմարկետների ցանցի հետ։ Թերթը տեղեկացրել է, որ գործարարի այդ որոշման վրա ազդել են Հայաստան առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրող Սամվել Ալեքսանյանի ակտիվ գործողությունները, ում բիզնեսին իրականում կարող են խանգարել հանրապետությունում այդ հայտնի ապրանքանիշի խանութների բացումը պարենի ավելի ցածր գներով։
Թերթը հիշեցնում է, որ նախնական պայմանավորվածության համաձայն, Carrefoure–ը պետք է հայկական շուկա մտներ դեռ անցյալ տարվա նոյեմբերին։
Carrefour SA մանրածախ առևտրով զբաղվող ֆրանսիական ընկերությունը` համանուն մանրածախ ցանցի օպերատորը, որը մեծությամբ երկրորդն է աշխարհում ամերիկյան Wal-Mart–ից հետո, հիմնվել է 1957 թվականին, երբ Ֆրանսիայի արևելքում գտնվող Անսի քաղաքում, ճանապարհների խաչմերուկում բացվեց այդ անվանումով առաջին խանութը։
1963 թվականին ընկերությունը Փարիզում բացեց աշխարհում առաջին հիպերմարկետը։ Ընկերության գործունեության աշխարհագրությունը բավականին լայն է` Carrefour–ին է պատկանում Եվրոպայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հյուսիսային Աֆրիկայում և Ասիայում գտնվող 15.1 հազար խանութներ։ Ընկերության անձնակազմի ընդհանուր թիվը գերազանցում է 400 հազարը։
Աշխարհում մեծությամբ երկրորդ ռիթեյլերի` Carrefour Խմբի զուտ հասույթը 2011 թվականին կազմել է 371 միլիոն եվրո։ -0-