Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջարկվում է երկրորդ անգամ ընտրել «Սիստեմա» ԲՖԿ–ի տնօրենների խորհրդի անդամ
30.05.2013,
15:23
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և Alcatel նախկին ղեկավար Սերժ Չուրուկին առաջարկվում է երկրորդ անգամ ընտրել «Սիստեմա» ԲՖԿ–ի տնօրենների խորհրդում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և Alcatel նախկին ղեկավար Սերժ Չուրուկին առաջարկվում է երկրորդ անգամ ընտրել «Սիստեմա» ԲՖԿ–ի տնօրենների խորհրդում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ընկերության տնօրենների խորհրդի թեկնածուների ցուցակում ընտրվելու համար բաժնետերերի տարեկան ժողովում ընդգրկվել են նաև ԵՄ–ի առևտրի նախկին հանձնակատար և Մեծ Բրիտանիայի կաբինետի առաջին նախկին նախարար Պիտեր Մանդելսոնը ու «ՌՏԻ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Բոևը։
Ինչպես սպասվում է, խորհրդում նրանք կփոխարինեն ԲՖԿ–ի նախկին ավագ փոխնախագահ Վյաչեսլավ Կոպևին և կորպորացիայի նախկին նախագահ Եվգենի Նովիցկուն։
«Երկրորդ անգամ խորհրդում առաջարկվում է ընտրել ընկերության սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին, «Բաշնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ Ալեքսանդր Գոնչարուկին, երեք անկախ տնօրեններ Բրայըն Դիկիին, Ժաննո Կրեկեին և Մարկ Հոլցմանին, «Վիմ–Բիլ–Դան» խմբի հիմնադիրներից մեկին` Դավիդ Յակոբաշվիլիին, խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Զուբովին, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Մեծ Բրիտանիայի կառավարության Մ եծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև առևտրի և ներդրումների հատուկ ներկայացուցիչ Ռոջեր Մաննինգսին, Alcatel–ի նախկին ղեկավար Սերժ Չուրուկին և ԲՖԿ նախագահ Միխայիլ Շամոլինին»,– ասվում է հաղորդագրությունում։
Պիտեր Մանդելսոնն առևտրի հարցերով եվրահանձնակատար է եղել 2004-2008 թվականներին, ինչպես նաև գլխավորել է եվրոպական պատվիրակությունը Համաշխարհային առևտրային կազմակերպության Դոխայի ռաունդի բանակցություններին։ Նա նաև առանց պորտֆելի նախարարի պաշտոններ է զբաղեցրել, առևտրի և արդյունաբերության նախարարի, Հյուսիսային Իռլանդիայի գործերով նախարար և Թոնի Բլերի ու Գորդոն Բրաունի կառավարություններում նորարարությունների և մասնագիտական կրթության գործերով նախարարի պաշտոն 1997-2010 թվականներին։
Սերգեյ Բոևը 2000–ից մինչև 2008 թվականը գլխավորել է «Կոնցեռն ՌՏԻ Սիստեմի» ԲԲԸ–ն, ինչից հետո մինչև 2011 թվականը պատասխանել է «Սիստեմա» ԲՖԿ–ի ոչ պաշտոնական ակտիվների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ակտիվների համար` փոխնախագահի պաշտոնում։
«Սիստեմա» ԲՖԿ–ն ստեղծվել է 1993 թվականին։ Ռուսական խոշորագույն դիվերսիֆիկացիոն հոլդինգ է, որը միավորում է նավթի արդյունահանման և վերամշակման, հեռահաղորդակցությունների, տեխնոլոգիաների, ապահովագրության, անշարժ գույքի, մանրածախ առևտրի, լրատվամիջոցների, բանկային հատվածի և բժշկության ոլորտների ընկերություններ։ Վերահսկվում է Վլադիմիր Եվտուշենկովի կողմից։ -0-