Հայաստանի ներսում առկա կոռուպցիան կարող է վտանգավոր դարձնել թուրքական կապիտալի մուտքը հանրապետություն. հայ փորձագետ
19.11.2012,
16:12
Հայաստանի ներսում առկա կոռուպցիան կարող է վտանգավոր դարձնել թուրքական կապիտալի մուտքը հանրապետություն, կարծում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներսում առկա կոռուպցիան կարող է վտանգավոր դարձնել թուրքական կապիտալի մուտքը հանրապետություն, կարծում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը դեմ չէ, որ թուրքական կապիտալը մտնի տեղական շուկա:
«Թուրքական կապիտալը վտանգավոր չէ: Վտանգը թաքնված է Հայաստանի ներսում, որը կարող է թուրքական կապիտալը վտանգավոր դարձնել»,- ասաց նա՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:
Ըստ նրա, ներդրումներն ու արտերկրյա կապիտալի ներհոսքը միշտ պետք է ողջունել անկախ նրանից, թե որ երկրից է այն:
Գիրագոսյանը նշեց, որ այս իրավիճակում կարևոր է օրենքի գերակայության ապահովումը:
Նա միաժամանակ կարևորեց թուրքական կապիտալի մուտքին զուգահեռ հայկական ներդրումների ավելացումը Թուրքիայի շուկայում:
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը: Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, Ղարաբաղյան հարցի լուծումը՝ հօգուտ Ադրբեջանի:--0—