Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի ՍԹԱՐ առևտրային ցանցի նոր գործադիր տնօրեն է նշանակվել

29.08.2012, 15:20
ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն է նշանակվել Տեոդորա Տիչերիչը, ով կանցնի աշխատանքի սեպտեմբերի 3-ից, տեկեցանում են ՍԹԱՐ առևտրային ցանցի մամուլի ծառայությունից:
Հայաստանի ՍԹԱՐ առևտրային ցանցի նոր գործադիր տնօրեն է նշանակվել
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն է նշանակվել Տեոդորա Տիչերիչը, ով կանցնի աշխատանքի սեպտեմբերի 3-ից, տեկեցանում են ՍԹԱՐ առևտրային ցանցի մամուլի ծառայությունից:

Տեոդորա Տիչերիչն ազգությամբ սերբ է և ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ եվրոպական մանրածախ առևտրի ոլորտում:

«Նոր շուկայում աշխատելը և մանրածախ առևտրի հայեցակարգի համապատասխանեցումը տեղական սպառողների սպասումներին, միևնույն ժամանակ եվրոպական մոտեցումների և առաջատար փորձի ներդրումը` միշտ էլ մարտահրավեր է: Այս տարիների ընթացքում ես աշխատել եմ Սերբիայում, Լեհաստանում, Ուկրաինայում, Թուրքիայում, և հիմնականում, սննդի ոլորտում. արտադրություն, բաշխում, մանրածախ առևտուր: Այս փորձը հնարավորություն է տալիս հասկանալ շուկայական և մշակութային տարբերությունները. սա շատ կարևոր է, որպեսզի ճիշտ ղեկավարես բիզնեսը և շահույթ բերես: Անհրաժեշտ է հասկանալ սպառողների պահանջմունքները, որպեսզի կարողանաս բավարարես այն: Անհամբեր սպասում եմ այս հնարավորությանն ուսումնասիրելու հայկական շուկան: Ինձ համար պատիվ է ստանձնել ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրենի պաշտոնը»,- հայտարարել է Տեոդորա Տիչերիչը:

Տնօրենների խորհրդի նախագահ Գևորգ Աֆանդյանն էլ նշել է. «Վստահ եմ, որ տիկին Տիչերիչն ընկերություն կբերի նոր ոգի, իսկ նրա պրոֆեսիոնալիզմը և մանրածախ առևտրի ոլորտում նրա աշխատանքային փորձը կներդրվեն ընկերության զարգացմանըե:

1998թ.-ին հիմնադրված ՍԹԱՐ առևտրային ցանցը մտնում է AG Holding-ի կազմում, որը ներկա պահին ղեկավարում է մի շարք ընկերություններ, ինչպիսին են՝ Արզնի հանքային ջրերը, AG Print, AG Photo, AG Electronics և այլն: Ներկա պահին ցանցը կառավարում է 30 սուպերմարկետներ՝ 28-ը՝ Երևանում և 2-ը՝ Կոտայքի մարզում: -0-