Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանի ՏՄՊՊՀ–ն դիտարկում է անցկացնում ձվի շուկայում` Սուրբ Զատկի նախաշեմին գների արհեստական բարձրացում թույլ չտալու համար

27.02.2013, 11:34
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիտարկում է անցկացնում ձվի շուկայում` Սուրբ Զատկի (մարտի 31) նախաշեմին գների արհեստական բարձրացում թույլ չտալու համար, ասել է ՏՄՊՊՀ վերլուծության բաժնի մասնագետ Մանուկ Միքայելյանը, հաղորդում է «Արմնյուզ» հեռուստաալիքը։
Հայաստանի ՏՄՊՊՀ–ն դիտարկում է անցկացնում ձվի շուկայում` Սուրբ Զատկի նախաշեմին գների արհեստական բարձրացում թույլ չտալու համար
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիտարկում է անցկացնում ձվի շուկայում` Սուրբ Զատկի (մարտի 31) նախաշեմին գների արհեստական բարձրացում թույլ չտալու համար, ասել է ՏՄՊՊՀ վերլուծության բաժնի մասնագետ Մանուկ Միքայելյանը, հաղորդում է «Արմնյուզ» հեռուստաալիքը։

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դիտարկումային խումբը որոշ գնային փոփոխություններ է գրանցել ձվի շուկայում։ Այսպես, «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա»–ի 10 հատանոց տուփը նախկին 660 դրամի փոխարեն վաճառվում է 680 դրամով, «Արզնի թռչնաֆաբրիկա»–ի արտադրած ձուն 64 դրամի փոխարեն վաճառվում է 66 դրամով «Երևանի թռչնաֆաբրիկա»–ի 30 հատանոց տուփով ձուն 1860-ի փոխարեն` 1820 դրամով, «Արաքս թռչնաֆաբրիկա»–ի 01 տեսակի 1 ձուն 64 դրամից դարձել է 65 դրամ։

«Որոշակի փոփոխությունները կարող են կապված լինել կերի համաշխարհային գների բարձրացման հետ, սակայն շուկայի իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ։ Հանձնաժողովը կաշխատի ուժեղ ռեժիմով, որպեսզի ձվի գների արհեստական բարձրացում թույլ չտա»,– ասել է Միքայելյանը։

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն իր հերթին ասել է, որ ձվի ինքնարժեքի 70 տոկոսը բաժին է ընկնում կերին, որը թանկացել է, մասնավորապես` եգիպտացորենի գներն աճել են 62 տոկոսով, սոյայինը` 78 տոկոսով, ցորենինը` 42 տոկոսով։

«Ձվի գինը որոշում է շուկան, և արհեստական միջամտությունն անթույլատրելի է»,– ասել է Ստեփանյանը։

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Սուրբ Զատկի տոնի նախաշեմին վերահսկողություն է անցկացնում ձվի շուկայում գործող տնտեսական սուբյեկտների նկատմամբ։

Հայաստանում հավի ձվի պահանջարկն ըստ ավանդույթի աճում է Զատկի տոնի նախաշեմին։ –0–