Հայաստանում Carrefour հիպերմարկետների ցանցի հայտնվելը մի շարք ապրանքների և ծառայությունների արժեքի նվազման կբերի. Էկոնոմիկայի նախարարություն
14.02.2013,
15:52
Հայկական շուկայում Carrefour հիպերմարկետների հնարավոր հայտնվելը մի շարք ապրանքների և ծառայությունների տեսակների արժեքի նվազման կհանգեցնի, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական շուկայում Carrefour հիպերմարկետների հնարավոր հայտնվելը մի շարք ապրանքների և ծառայությունների տեսակների արժեքի նվազման կհանգեցնի, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։
«Carrefour–ը ոչ միայն բիզնես է, այլ նաև մշակույթ, ՀՀ կառավարությունը շահագրգռված է հայկական շուկայում ընկերության մուտք գործելու հարցում։ Մենք փորձում ենք հնարավորություններ գտնել, որպեսզի որքան հնարավոր է արագ դա անենք»,– ասաց նա։
Նախարարն ավելացրեց, որ ընդհանուր առմամբ կառավարությունը շահագրգռված է Հայաստանում անդրազգային ընկերությունների ներգրավման հարցում, և այս տարի շուրջ 40 մլն դրամ է նախատեսել անդրազգային ընկերությունների հետ բանակցություններ տանելու համար։
Դավթյանը նշեց նաև, որ Հայաստանում Carrefour–ի մուտք գործելու գործընթացի ձգձգումը կապված է բացառապես մասնավոր սուբյեկտների միջև խնդիրների հետ` ընդգծելով, որ դա սովորական երևույթ է բիզնեսում։
Ավելի վաղ «Ժամանակ» թերթը` հղում անելով սեփական աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ռուս գործարար և «Dalma Garden Mall»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դադարեցրել է Carrefour հիպերմարկետի հայտնի ֆրանսիական ցանցի հետ պայմանագրի գործողությունը։ Թերթը տեղեկացրել էր, որ գործարարի նման որոշման վրա ազդեցություն են ունեցել Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծող Սամվել Ալեքսանյանի ակտիվ գործողությունները, որի բիզնեսին իրոք կարող էր խանգարել հանրապետությունում հայտնվելը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին ասաց, որ ՀՀ կառավարությունը կանի հնարավորինը, որպեսզի Carrefour հիպերմարկետների ֆրանսիական ցանցը մուտք գործի հայկական շուկա, քանի որ Հայաստանը չափազանց շահագրգռված է դրանում
Մեկնաբանելով որոշ ԶԼՄ–ներում տարածված` Սամվել Կարապետյանի կողմից ընկերության հետ պայմանագրի գործողության դադարեցման մասին խոսակցությունները, Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ըստ ընկերության ներկայացուցիչների` կողմերը ոչ թե պայմանագիր, այլ հուշագիր են ստորագրել մտադրությունների մասին, որոնց շուրջ որոշակի տարաձայնություններ են առաջացել։
Carrefour SA մանրածախ առևտրով զբաղվող ֆրանսիական ընկերությունը` համանուն մանրածախ ցանցի օպերատորը, որը մեծությամբ երկրորդն է աշխարհում ամերիկյան Wal-Mart–ից հետո, հիմնվել է 1957 թվականին, երբ Ֆրանսիայի արևելքում գտնվող Անսի քաղաքում, ճանապարհների խաչմերուկում բացվեց այդ անվանումով առաջին խանութը։
1963 թվականին ընկերությունը Փարիզում բացեց աշխարհում առաջին հիպերմարկետը։ Ընկերության գործունեության աշխարհագրությունը բավականին լայն է` Carrefour–ին է պատկանում Եվրոպայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հյուսիսային Աֆրիկայում և Ասիայում գտնվող 15.1 հազար խանութներ։ Ընկերության անձնակազմի ընդհանուր թիվը գերազանցում է 400 հազարը։
Աշխարհում մեծությամբ երկրորդ ռիթեյլերի` Carrefour Խմբի զուտ հասույթը 2011 թվականին կազմել է 371 միլիոն եվրո։ -0-