Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանում ԱՏԳ–ի հասանելիություն ունեցող ընկերությունների ցանկը պետք է ընդլայնել. նախարար

15.11.2013, 15:23
Հայաստանում Ազատ տնտեսական գոտու հասանելիություն ունեցող ընկերությունների ցանկը հարկավոր է ընդլայնել, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։
Հայաստանում ԱՏԳ–ի հասանելիություն ունեցող ընկերությունների ցանկը պետք է ընդլայնել. նախարար
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Ազատ տնտեսական գոտու հասանելիություն ունեցող ընկերությունների ցանկը հարկավոր է ընդլայնել, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։

Հայաստանում Ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ) ստեղծվել է 2012 թ.–ի նոյեմբերին «ՌԱՕ Մարս» ՓԲԸ–ի և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տարածքում։ Կառավարիչ է հաստատվել «Սիտրոնիքս» ընկերությունը։ ԱՏԳ–ն կաշխատի երկու ուղղությամբ` բարձր տեխնոլոգիաներ և նոր տեխնոլոգիաների արտադրություն։

«ԱՏԳ–ն նպատակաուղղված է նորարար ընկերությունների ձևավորմանն ու ստեղծմանը, և խոսքը միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների մասին չէ։ Մենք ողջունում ենք այն ընկերություններին, որոնք կարող են առաջարկել Հայաստանում չարտադրվող և արտահանման նպատակով ապրանքների արտադրությանն ուղղված նորարար լուծումներ», – ասաց Ավանեսյանը։

Նա նշեց, որ ԱՏԳ–ն դեռ 3–4 ամիս է աշխատում, և դա մեծ ժամկետ չէ` նրանց գործունեությունը գնահատելու համար, սակայն փորձը ցույց է տալիս, որ օրենսդրությունում բացթողումներ կան։

Նրա խոսքով` կառավարության կողմից քննարկվել են դիմումները, որոնք չնայած վերաբերում էին նորարարություններին, սակայն չէին համապատասխանում օրենսդրության բոլոր պահանջներին, մասնավորապես` նորարար չէին կամ չէին անդրադառնում նախատեսված տեխնոլոգիական հարցերին։

Ավանեսյանը նշեց, որ հաշվի առնելով այն, որ ԱՏԳ–ն լուրջ հարկային արտոնություններ է տրամադրում, կառավարության նպատակը չպետք է լինի արդեն գործող ընկերությունները ԱՏԳ տեղափոխելը, այլ այն պետք է աջակցի նոր ընկերությունների ստեղծմանը։ Այս կապակցությամբ նա պարզաբանեց, որ հարկավոր է ընդլայնել ընկերությունների ցանկը` ԱՏԳ–ի մուտքը դյուրացնելու համար։  

Նա նաև տեղեկացրեց, որ արդեն գործող ԱՏԳ–ում գործում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 2–3 ընկերություն, որոնց գործունեության գնահատման համար կպահանջվի նվազագույնը մեկ տարի։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ կան ազատ առևտրի այլ գոտիների ձևավորման առաջարկներ, որոնք ևս կքննարկվեն և կներդրվեն։

ԱՏԳ–ի շրջանակներում աշխատանքի և համագործակցության մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի օտարերկրյա ՏՏ ընկերությունների հետ, որոնք մասնավորապես գործում են ԱՄՆ–ում, Իրանում, Հնդկաստանում և Անգլիայում։ ԱՏԳ–ի ձևավորման պարտադիր պայմաններից մեկը արտահանմանն ուղղված արտադրանքի արտադրությունն է։–0–