Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարական աշխատանքների ծավալն օգոստոսին աճել է 42%–ով` կազմելով 8,5 մլրդ դրամ

02.10.2012, 17:25
Հայաստանում բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարական աշխատանքների ծավալն օգոստոսին ավելացել է 42 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ազգային վիճակագրական ծառայությունից, նշված ժամանակահատվածում շինարարական աշխատանքերի համար 8,5 մլրդ դրամ է հատկացվել բնակչության միջոցների հաշվին, որից շուրջ 8,1 մլրդ դրամը բաժին է հասնում շինարարական մոնտաժային աշխատանքներին
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարական աշխատանքների ծավալն օգոստոսին ավելացել է 42 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ազգային վիճակագրական ծառայությունից, նշված ժամանակահատվածում շինարարական աշխատանքերի համար 8,5 մլրդ դրամ է հատկացվել բնակչության միջոցների հաշվին, որից շուրջ 8,1 մլրդ դրամը բաժին է հասնում շինարարական մոնտաժային աշխատանքներին։

Միաժամանակ բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալը շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալում կազմել է 21,5 տոկոս, կազմակերպությունների միջոցների հաշվին` 43,1 տոկոս (շուրջ 17 մլրդ դրամ), միջազգային վարկերի հաշվին` 9,5 տոկոս (3,7 մլրդ դրամ), իսկ պետական բյուջեի հաշվին` 21,9 տոկոս (ավելի քան 8,6 մլրդ դրամ)։

Հաշվետու ժամանակահատվածում ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված կապիտալ շինարարության ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 39,6 մլրդ դրամ։ Ընդ որում, վիճակագրական տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ շինարարական աշխատանքների ուղղությամբ 3,8 տոկոսով անկում է գրանցվել` 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ($1 – 407,09 դրամ)։ –0—