Հայաստանում գործարկվել է առաջին «Փոստմոբիլ»-ը
23.04.2013,
18:35
«Հայփոստ» ՓԲԸ-ն սկսել է «Փոստմոբիլ»-ի գործարկումը` նոր համակարգ, որը կընդլայնի «Հայփոստ»-ի ցանցը։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Հայփոստ» ՓԲԸ-ն սկսել է «Փոստմոբիլ»-ի գործարկումը` նոր համակարգ, որը կընդլայնի «Հայփոստ»-ի ցանցը։
««Փոստմոբիլ»-ի գաղափարն իրագործվել է «Հայփոստ»-ի գործընկերների` Իտալիայի, ՌԴ-ի և Ֆրանսիայի փոստային օպերատորների հաջողված փորձի հիման վրա: Այն փոստային բաժանմունք է անիվների վրա` հարմարեցված Հայաստանի կլիմայական և լանդշաֆտային պայմաններին:
««Փոստմոբիլի» գործարկումը թույլ կտա ընդլայնել մեր ընկերության ցանցը` հանրապետության գյուղական համայնքների բնակիչների համար հասանելի դարձնելով ժամանակակից փոստային, ֆինանսական և առևտրային ծառայությունները»,– «Փոստմոբիլի» շնորհանդեսի ժամանակ ասել է Haypost Trust Management B.V. (ընկերության վստահելի կառավարիչ) գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը։
Ըստ նրա` սկզբնական շրջանում «Փոստմոբիլ»-ը պարբերաբար կայցելի Արագածոտնի գյուղական համայնքներ, որտեղ առկա են փոստային բաժանմունքներ և այն համայնքներ, որտեղ փոստային ծառայությունները նախկինում անհասանելի են եղել:
Փոստային բաժանմունքը համայնքեր կայցելի ամեն շաբաթ որոշակի ժամերի և կկայանվի նախապես սահմանված վայրերում: Բնակիչները կարող են իրականացնել կոմունալ վճարումներ, դրամական փոխանցումներ, բաժանորդագրվել, օգտվել կատալոգային վաճառքի, ապահովագրության և ավանդական փոստային ծառայություններից:
«Փոստմոբիլ»-ը հագեցած է տեխնիկական սարքավորումներով` էլեկտրաէներգիայի գեներատորով, համակարգչային սարքավորումներով, ջեռուցման, օդորակման, ինչպես նաև անվտանգության և տեսագրման համակարգերով: Շարժական փոստային բաժանմունքն առցանց կապով միացված կլինի գլխամասին նույն համակարգով, ինչը գործում է «Հայփոստ»-ի ողջ ցանցում:
Ներդրված GPS համակարգը թույլ կտա վերահսկել երթուղին գլխամասից, ինչը կհանգեցնի անվտանգության և մատուցվող ծառայությունների մակարդակի աճին:
«Հայփոստ» ՓԲԸ–ն Հայաստանի ազգային փոստային օպերատորն է և գործում է Հայաստանի տարածքում գտնվող 900 փոստային բաժանմունքների միջոցով։ –0–